Պայմաններ


F5 ուղեցույցից օգտվելու գաղտնիության պայմանները (privacy and confidentiality)

Մեր աշխատակազմը հարգանքով է վերաբերվում F5 ուղեցույցից օգտվող անձանց անհատական տվյալների գաղտնիության և անձեռնամխելիության սկզբունքներին։ Օգտվելով F5 ուղեցույցից, դուք համաձայնվում եք, որ ընդունում եք գաղտնիության եւ անհատական տվյալների անձեռնամխելիության համընդհանուր ընդունելություն ստացած եւ միջազգային ու Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով ամրագրված կանոններին։ Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում Ձեզ տեղեկացնել մեր աշխատանքի հետեւյալ առանցքային սկզբունքները։

  • Մենք չենք տարածում, առավել եւս F5 ուղեցույցի միջոցով կայքից օգտվող մյուս անձանց չենք տեղեկացնում Ձեր անձին (կամ կազմակերպությանն) առնչվող այնպիսի տվյալների մասին, որոնց վերաբերյալ չենք ստացել Ձեր նախնական թույլտվությունը (սովորաբար, էլեկտրոնային նամակի միջոցով)։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է Ձեր (կամ կազմակերպության) էլեկտրոնային փոստի հասցեին, հետադարձ կապի միջոցով Ձեզնից ստացված էլեկտրոնային նամակների բովանդակությանը, այլ տեղեկություններին, որոնք առնչվում են Ձեր (կամ Ձեր կազմակերպության) եւ մեր աշխատակազմի միջեւ ընթացող բանակցություններին, պայմանավորվածություններին, գործարքներին, պայմանագրերին եւ գործնական այլ փոխհարաբերություններին։
  • Ձեզնից ստացված այնպիսի տեղեկությունները, որոնք կարող են մեզ մատչելի դառնալ F5 ուղեցույցից օգտվելիս (օրինակ` կայքի գրանցում, մեկնաբանության կամ գրառման տեղադրում, այլ գործառույթներ) մենք բացառապես օգտագործում ենք կայքի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու և (կամ) պահպանելու նպատակով։ Մենք իրավասու չենք և չենք զբաղվում այդ տվյալները որեւէ երրորդ կողմին տրամադրելով, քանի դեռ չենք ստացել Ձեր նախնական թույլտվությունը։
  • Մենք իրավասու ենք վերլուծել, մշակել կամ ամփոփել Ձեզնից եւ F5 ուղեցույցի մյուս անդամներից ստացված որոշ տվյալներ (այդ թվում` առցանց հարցման արդյունքերը)` միայն կայքի արդյունավետությունը բարձրացնելու եւ մեր հետագա գործելաոճը նախագծելու նպատակով։
  • Մենք պատասխանատու չենք կայքի գրանցման, ինչպես նաեւ մեկնաբանություններ, գրառումներ կամ հոդվածներ տեղադրելիս Ձեր տրամադրած ընդհանուր բնույթի տեղեկատվության գաղտնիության եւ (կամ) անձեռնամխելիության համար, որոնք կոչված են ներկայացնելու Ձեր խոսքը F5 ուղեցույցից օգտվող մյուս անդամներին։ Հակառակ պարագայում, եթե դուք կարծում եք, որ պետք է պահպանել Ձեր գրառման կամ մեկնաբանության անձեռնամխելությունը կամ գաղտնիությունը, հրաժարվեք այն հրապարակելուց կամ նախապես տեղյակ պահեք մեր աշխատակազմին հրապարակվելիք տեղեկատվության վերաբերյալ Ձեր հեղինակային իրավունքների մասին` հստակ նշելով անհրաժեշտ մանրամասները։
  • Մենք պատասխանատու չենք այնպիսի դրամական առցանց գործարքների խափանման կամ խոչընդոտների համար, որոնք իրականացվում են երրորդ (միջնորդ) կազմակերպությունների կողմից։

IP (internet protocols) հասցեներ

F5 ուղեցույցի անձնակազմը եւ կայքի կառավարման համակարգը օգտվում են IP հասցեների գրանցման համակարգից` մեր սերվերի աշխատանքները իրականացնելու, կայքի գործունեությանը հետեւելու եւ այլ նպատակներով։ Այնուամենայնիվ, մենք չենք օգտագործում մեր կողմից տնօրինած IP հասցեները` մեր կայքից օգտվող անդամների եւ կայքի այցելուների անձը նույնականացնելու նպատակով։

«Կուկիներ» (Cookies)

F5 ուղեցույցի կառավարման համակարգը օգտագործում է այսպես կոչված «կուկիները»` մեր անդամների մուտքանունները (username), գաղտնաբառերը (password) եւ մուտքագրված այլ տվյալները ժամանակավոր պահպանելու («հիշելու») համար։ Մենք խորհուրդ ենք տալիս «հիշել» Ձեր կողմից մուտքագրված տվյալները` միայն Ձեր անձնական համակարգչից օգտվելու դեպքում, այլապես, այդ տվյալները կարող են հասանելի դառնալ նաեւ այլ մարդկանց։

Համակարգչային (ինտերնետային) վիրուսներ եւ «սփամ»-եր (spam)

F5 ուղեցույցի անձնակազմը մշտապես հետեւում է մեր սերվերի` համակարգչային (ինտերնետային) վիրուսներով, «որդերովraquo; եւ համակարգի աշխատանքը խեղաթյուրող այլ գործոններով հնարավոր վնասմանը եւ պարբերաբար իրականացնում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ։ Մենք նվազագույնի ենք հասցրել վերոնշյալ գործոններով մեր համակարգի վնասման հավանականությունը, թեեւ չենք կարող 100%-ով բացառել այն։ Այս իմաստով, մենք հայեցում ենք նաեւ Ձեր օժանդակությունը` հնարավոր դեպքերի մասին արագ արձագանքելով։

Պայմանների փոփոխությունները

F5 ուղեցույցից օգտվելու պայմանները կարող են փոփոխվել, որի մասին Ձեզ կտեղեկացվի մեր կայքի միջոցով։

Կայքի եւ պայմանների հետ կապված բոլոր տեսակի հարցերով մի հապաղեք գրել մեզ։

Թարմացվել է՝ հուլիս 25, 2007։



Բաժիններ