Ինտերնետային էջ պատրաստելու աշխարհ մուտք գործած երկտասարդներից շատերին թվում է, թե հաջողված կայք ունենալու առաջին եւ միակ գրավականը էջի գրավիչ ձեւավորւմն է։ Իհարկե, սա կարեւոր է, սակայն մինչ այդ կարիք կա լրջորեն հոգ տանելու տարբեր այլ առանցքային խնդիրները լուծելու մասին, օրինակ՝ ի՞նչ անվանում ընտրել՝ թե՛ դոմեյնի (domain name) եւ թե՛ կայքի (site title) ու վեջինիս բաղկացուցիչ էջերի (page title) համար, ինչպիսի՞ մետա-նկարագրություն (meta description) եւ բանալի բառեր (meta keywords) սահմանել, ինչպիսի ընդհանուր կառուցվածք (page structure) եւ բովանդակություն (page content) տալ գլխավոր եւ մյուս էջերին եւ այլն։ Այս թվարկումների շարքը երկար է, սակայն յուրաքանչյուր առանձին վերցրած գործոնն իրականում իր փոքր ներդրումն է ունենում կայքի՝ ընդհանուր հաջողված լինելու հանգամանքի վրա։
Ըստ երեւույթին դուք նկատեցիք, որ երկու անգամ ես օգտագործեցի «հաջողված կայք« (succeeded site) արտահայտությունը, եւ երեւի Ձեզ մոտ հարց ծագեց, թե ի՞նչ եմ հասկանում այս արտահայտությունը գրելիս։ Ըստ իս, այս կամ այն կայքը կարելի է համարել հաջողված, եթե որոնող հանրահայտ համակարգերում (Google, Yahoo եւ այլն) այն ունի բարձր կարգավիճակ (բարձր է գնահատվում այս գերհամակարգերի կողմից) եւ արժանանում է կայուն մեծաքանակ այցելուների ուշադրությանը (բարձր է գնահատվում ինտերնետից օգտվող հանրության կողմից)։ Իսկ ե՞րբ է կայքը դառնում այդպիսին. երբ այն ունի որոնման համար հարմար (SEO-friendly) կառուցվածք եւ որակյալ, հաճելի եւ այցելուների կարիքները բավարարող բովանդակություն։ Այս դեպքում կայքը հնարավորություն է ստանում դառնալ հանրաճանաչ։ Իհարկե, վերոնշյալ բոլոր գործոններն ի վերջո բարձրացնում են տվյալ կայքի շուկայական գինը կամ արժեքը, որը եւ խոսում է տվյալ ապրանքի կամ ծառայության (մեր դեպքում՝ կայքի) որակի մասին։
Այս իմաստով, որակյալ կայք ունենալու համար այդ կայքը ձեւավորող անձնակազմը պետք է ուշադրություն դարձնի հետեւյալ հանգամանքների վրա.
1. Եթե ցանկանում եք որոնող համակարգերում ձեռք բերել բարձր կարգավիճակ, ապա
հնարավորինս հրաժարվեք կայքի էջերը ձեւավորել որպես ֆլեշ-անիմացիաներ։ Խոսքը չի վերաբերվում այն դեպքերին, եթե Ձեր կայքի առաջնային նպատակը այցելուների «աչքերը շոյելն է», եւ Ձեզ չի հետաքրքրում կայքի էջերի բովանդակության՝ որոնող համակարգերի կողմից ինդեքսավորված (այսինքն՝ ճանաչված եւ ընդունված) լինելու հանգամանքը։
2. Հնարավորության դեպքում
կայքի մենյուն (navigation menu) տեղադրեք էջի աջ կողմում։ Որոնող համակարգերը սովորաբար ինդեքսավորում են էջի բովանդակության միայն սկզբնական փոքրաքանակ բառերը։ Լինելով էջի ձախ կողմում, որոնող համակարգի կողմից կայքի էջերը «հետազոտելիս», բոլոր էջերի համար կինդեքսավորվի նույն մենյուն։ Առաջարկվող տարբերակում, որոնող համակարգը տարբեր էջերեւմ «կտեսնի» եւ կինդեքսավորի տվյալ էջի տեքստային բառերը, որն ավելի արժեքավոր է կայքի հանրաճանաչության բարձրացման համար։
3. Ելնելով նախորդ կետից, կարելի է նաեւ եզրակացնել, որ
ճիշտ կլինի կայքի առանձին էջերը սկսել ամբողջ էջի բովարդակության մասին ամփոփիչ տեղեկություն պարունակող 1-2 նախադասությամբ։ Այլ կերպ, յուրաքանչյուր էջի տեքստային մասը պետք է այցելուին եւ մեր դեպքում՝ որոնող համակարգին տեղեկացնի, թե ինչի մասին է ամբողջ էջը։
4. Աշխատեք ստեղծել այնպիսի էջեր, որոնց ձեւը եւ ընդհանուր պատկերը մնում է անփոփոխ տարբեր բրաուզերներով դիտելիս։ Անձամբ ես, էջը ձեւավորելու փուլում օգտվում եմ Mozilla FireFox (FF)-ից (այն իդեալական է էջի ձեւավորման փուլում), սակայն վերջնական տարբերակը մեկ անգամ եւս ստուգում եմ Internet Explorer (IE)-ով, քանի որ, ըստ
http://www.f5blog.com-ի հաճախելիության վիճակագրության, այս կայքն այցելողների ավելի քան 80%-ը օգտվում է հենց IE-ից։
5. Ստուգեք Ձեր կայքի գլխավոր եւ այլ էջերի թողարկման (էջը լիարժեք «բացվելու»
արագությունը: Որքան արագ է էջը երեւակվում, այնքան այն ավելի հասանելի է դառում որոնող համակարգի կողմից։ Ավելին, որքան այն արագ է «բացվելու», այնքան այն հարմարավետ է դառնում կայքի այցելուի աչքերում։ Հոգ տարեք էջում առկա պատկերների (jpeg, gif, png եւ այլն) հնարավորիս փոքր չափսեր եւ չափեր ունենալու համար։ Դարձյալ անդրադառնամ իմ օրինակին. ես հազվադեպ եմ համբերում այնպիսի կայքերի էջի վերջնական տեսալի դառնալուն, որոնք ուղեկցվում են «loading… » ու ինչ-որ մի տոկոսի ներկայացմամբ։
6. Նախորդ կետից ելնելով, կարելի է նաեւ եզրակացնել, որ
չարժի էջը ծանրացնել բազմաթիվ պատկերներով (եթե, իհարկե, այն իրենից չի ներկայացնում պատկերասրահ (gallery))։ Հիշեք, որ այդ նկարներն ընդամենը էջը հաճելի դարձնելու համար եւ ոչ ավելի։ Նաեւ հիշեք, որ Ձեր կայքի այցելուն տվյալ էջը բացել է ոչ թե այդ պատկերներով «հիանալու», այլ որեւէ օգտակար տեղեկատվություն ստանալու համար։ Մյուս կողմից, պատկերների առատությունը մեծապես խոչընդոտում է որոնող համակարգին՝ ճանաչելու եւ ինդեքսավորելու էջի տեսքստը։ Ելնելով այն բանից, որ որոնող համակարգը էջում առկա պատկերից «վերցնում է» միայն title եւ alt ատրիբուտները, ապա կարելի է օգտագործել նաեւ այս հնարավորությունը՝ որոնող համակարգին «հուշելու» էջի բովանդակության մասին։
7. Կարելի է տվյալ էջում հանդիպող «բանալի բառերը» (keywords) դարձնել ավելի տեսանելի՝ ինչպես այցելուների, այնպես էլ որոնող համակարգերի համար։ Էջի տեքստում հանդիպող առանցքային բառերը հնարավոր է առանձնացնել մյուս բառերից տարբեր մեթոդներով, որոնցից ամենանախընտրելին հաստ տառաձեւ (bold) ընտրելն է։ Հիշեք, որ որոնող համակարգը առաջնային ուշադրության է արժանացնում հենց
եւ (կամ
եւ ) նշանների միջեւ ընկած բառերը։
8. Էջի ձեւավորմանը վերաբերվող ատրիբուտները հնարավորինս սահմանեք CSS ֆայլի սահմաններում, եւ ոչ թե բուն էջի սահմաններում։ CSS-ի առավելությունների մասին շուտով մենք կներկայացնենք առանձին հոդված։ Այս կետի նշանակությանն անդրադառնալուց առաջ պետք է նկատի ունենալ, որ որոնող համակարգը կայքի բոլոր էջերը տեսնում է մոտավորապես այնպիսին, ինչպիսին տեսնում եք դուք այն Ձեր HTML խմբագրիչի code view տարբերակում (կամ՝ Ձեր բրաուզերի View Sources (FF) կամ Page Source (IE))։
9. Մի ծանրաբեռնեք Ձեր կայքը գովազդային վահանակներով եւ բաներներով։ Նախ, սկսենք այն բանից, որ բնավ դրանք դիտելու համար չէ, որ Ձեր կայքից օգտվող անձը այցելել է տվյալ էջը: Երկրորդը, դրանք եւս խոչընդոդում են որոնող համակարգի կողմից էջի ինդեքսավորմանը։ Հակառակ դեպքում Ձեր կայքի բովանդակության հետ որեւէ կապ չունեցող նման վահանակները կարելի է տեղադրել էջի ամենաներքեւի մասում։