Ինտերնետի եւ կայքերի ստեղծման աշխարհ նոր ոտք դրած պատանիների մեծ մասի մտքով երեւի չի էլ անցնում, որ կայք ստեղծելով այդ կայքի հետ կապված իրենց ամենօրյա աշխատանքը ոչ թե թեթեւանում կամ ավարտվում է, այլ պարզապես մուտք է գործում մի նոր փուլ։ Ասենք, թե ստեղծվել է մի հոյակապ եւ անթերի ինտերնետային հանգույց՝ հետո՞ ինչ։ Եկեք չմոռանանք, թե ո՞ւմ համար է այն հայտնվել ինտերնետում. դե, իհարկե, այցելուների։ Իսկ ինչպե՞ս պետք է Ձեր նորաստեղծ կայքի մասին գաղափար անգամ չունեցող մարդիկ տեղեկացվեն այդ մասին, եւ, որ ավելի կարեւոր է, ինչո՞ւ պետք է նրանք ցանկություն ունենան այցելել Ձեր կայքը կամ մեկ անգամ այցելելուց հետո դառնան Ձեր կայքից մշտական օգտվողներ։
Այլ խոսքերով ասած, նորաստեղծ կայքը դեռ պետք է քարոզչության (promotion) երկարատեւ եւ հաճախ նաեւ դրամական միջոցների ներդրում պահանջող ճանապարհ անցնի , մինչեւ որ կարժանան համընդհանուր այս կամ այն աստիճանի ընդունելության։
Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք հմտություններ, որոնք կարող են օգտակար լինել նորաստեղծ կայքի քարոզչության գործում։
1. Տեղեկացրե՛ք Ձեր կայքի մասին Ձեր ընկերներին եւ ծանոթներին։ Հաճախ մենք փորձում ենք ինտերնետի միջոցով հաղորդակցվել եւ գործնական կապեր ստեղծել մեզ անծանոթ բազմահազար հանրության հետ՝ մոռանալով կամ անտեսելով մեր իսկ ընկերներին եւ մտերիմներին, որոնց հետ շփվում ենք եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամիսը մի քանի անգամ։ Արժի վերհիշել բոլորին եւ հպարտորեն տեղեկացնել Ձեր կայքի մասին՝ չմոռանալով մի քանի բառ պատմել վերջինիս նշանակության եւ բաժինների մասին։ Ավելորդ չենք համարում նշել, որ այս ամենի հետ մեկտեղ հիշեք նրանց փոխանցել Ձեր կայքի հասցեն

։ Օգտագործեք բջջային հեռախոսի հնարավորությունները՝ հատկապես SMS հաղորդագրություններ ուղարկելիս։
2. Ներառե՛ք Ձեր կայքի հասցեն Ձեր բիզնես-քարտում («վիզիտկա»
, էլ. նամակների, ֆորումների եւ այլ ծառայությունների՝ Ձեր ստորագրությունում (signature)։ Վերջին դեպքում օգտակար կլինի մեկ-երկու բառով նշել նաեւ, թե ի՞նչ կայքի մասին է խոսքը, քանի որ բուն հասցեն ընթերցողին կարող է «ոչինչ չասել», այնինչ Ձեր կայքի կարճ նկարագրությունը կարող է գրավել նրա ուշադրությունը։
Իմ փորձից ելնելով խոստովանեմ, որ
F5blog.com-ի դեպքում, նախ ինքս փորձում եմ հնրավորինս օգտվել կայքի դոմեյնի կողմից «շնորհած» էլ. փոստից, քանի որ կարծում եմ, որ
...@f5blog.com-ն արդեն իսկ որոշ տեղեկատվություն է պարունակում կայքի գոյության մասին եւ դիմացինի ուղեղում «ամրացնում է » «F5blog.com» անվանումը։ Առօրյա եւ գործնական ընկերներիս մեծ մասը տեղյակ է F5blog-ի մասին։ Իսկ էլ. նամակիս եւ ֆորումներում իմ ստորագրությունն է
F5blog.com - Armenian Live BLog։
3. Գրանցե՛ք Ձեր կայքը հիմնական որոնող համակարգերում՝ Google, Yahoo եւ այլն։ Կայքի հաստատման փուլը կարող է տեւել բավականին երկար՝ օրեր եւ շաբաթներ։ Գրանցումն ինքնին մի քանի րոպե տեւող գործընթաց է, սակայն կարող է երաշխավորել Ձեր կայքի հայտնվելը որոնող համակարգերում։ Ավելին, այս համակարգերը թույլ են տալիս նաեւ օգտվել հարակից տարբեր ծառայություններից, ինչպիսին է Ձեր կայքի RSS-ի գրանցումը, նախապես Ձեր կողմից ստեղծված sitemap-ի (Google-ի դեպքում) եւ urllist-ի (Yahoo-ի դեպքում) գրանցումը, տարբեր վեբ-գործիքները (Google Webmaster Tools, Google Analytics, Yahoo Site Explorer եւ այլն)։
4. Գրանցե՛ք Ձեր կայքը տարբեր ուղեցույցներում (web directory)։ Եթե Ձեր կայքն անգլերեն է (ի տարբերություն այս կայքի), ապա Ձեր դռները բաց են բաեւ բազմահազար անգլալեզու ուղեցույցների առջեւ։ Ավելի արդյունավետ լինելու համար, աշխատեք.
Ինչո՞ւ եմ ինքս (եւ ոչ միայն ես) կարեւորում ուղեցույցներում կայքի գրանցումը։ Նախ սա մեծապես օգնում է Ձեր կայքի մասին տեղեկատվության տարածմանը։ Գրանցվելով ուղեցույցներում, դուք այդ կայքերում ստանում եք Ձեր կայքին ուղղված հետադարձ հղում. որքան շատ նման հղումներ կան, այդքան Ձեր կայքի վարկանիշը (Page Rank) Google-ում բարձրանում է։ Վերջապես, Ձեր կայքը հայտնվելով համաշխարհային ցանցի տարբեր էջերում, հետաքրքրություն կարող է առաջացնել այդ էջերից օգտվող եւ Ձեզնից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող մարդկանց մոտ։
5. Եթե Ձեր հնարավորությունը ներում է, ապա կարող եք գրանցվել նաեւ տարբեր վճարովի ուղեցույցներում կամ օգտվել կայքի քարոզչության օրեցօր շատացող վճարովի ծառայություններից։ Նախ, այս դեպքում որոշ կայքերի կողմից Ձեր կայքի հաստատման շրջանը կարող է տեւել ընդամենը մի քանի ժամ կամ ծայրահեղ դեպքում՝ մի քանի օր։ Երկրորդ, Ձեր կայքը գտնում է իր «հաստատուն» տեղը՝ անկախ ընթացիկ վարկանիշի։ Երրորդ, դուք հնարավորություն եք ստանում օգտվել այդ կայքի անդամներին հասանելի տարբեր այլ ծառայություններից։
Օրինակ, Inktomi հանգույցը մոտ 40 ԱՄՆ դոլար վարձավճարով Ձեր հանգույցը կարող է գրանցել ինչպես հանրահայտ MSN-ում, այնպես էլ այլ 100 որոնող համակարգերում։ Սա ընդամենը հարյուրավոր օրինակներից մեկն է. նմանատիպ ծառայություններ ունեն ինչպես Google-ը, Yahoo-ն, Lycos-ը, Alta Vista-ն, Ask Jeeves-ը ներկայացնող Teoma-ն, այնպես էլ հարյուրավոր այլ ընկերություններ։
6. Սկսեք հետադարձ հղումների կառուցման քաղաքականություն։ Այս մասին մանրամասն ներկայացված է այս բաժնի մեկ այլ
հոդվածում, այնպես որ մեզ մնում է միայն հիշեցնել, որ հետադարձ հղումներ կառուցելիս ընտրեք միայն այնպիսի գործընկերներ, որոնց կայքերը որեւէ տրամաբանական կապ ունեն Ձեր հանգույցի հետ։ Մեծ տեղ հատկացրեք հատկապես հոդվածներ գրելուն եւ հանրահայտ կայքերում տեղադրելուն։