Կայքի կամ հղումների հանրաճանաչությունը (Link Popularity) իրենից ներկայացում է տվյալ կայքին ուղղված հղումների թիվը։ Այն ունի առանցքային նշանակություն, քանի որ որքան մեծ է կազմում կայքին ուղղված հղումների թիվը, այնքան այդ կայքն ավելի հանրաճանաչ է եւ հասանելի՝ այլ կայքերից ուղղակիորեն մուտք գործելու համար։ Ի վերջո, սա բարձրացնում է կայքի «ակտիվությունը» (traffic)։
Իհարկե, Ձեր կայքին ուղղված մեծաթիվ հղումների մեծաքանակությունն ինքնին ցանկալի է։ Սակայն, պետք չէ երբեւէ մոռացության տալ ավելի կարեւոր այն իրողությունը, որ պակաս կարեւոր չէ նաեւ այդ հղումների որակը։ Եվ հենց որակյալ հղումներն են, որոնք կարող են անկասելիորեն բարձրացնել ինչպես կայքի հանրաճանաչությունը, այնպես էլ գլխավոր որոնող համակարգերի կողմից «ընդունելության արժանանալը»։ Որակյալ հղումներ ասելով պետք է հասկանալ այն հղումները, որոնք Ձեր կայքին են ուղղված հանրաճանաչ կայքերի կողմից, որոնք որեւէ տրամաբանական կապ ունեն Ձեր կայքի հետ՝ նպատակների միատեսակությամբ, բովանդակությամբ եւ այլն։ Օրինակ, որեւէ արժեք իրենից չի ներկայացնի առողջութայն պահպանման հիմնահարցերին նվիրված health.am -ին կատարված հղումը, եթե այն տեղադրված է ավտոմեքենաների առքուվաճառքի համար ստեղծված մեկ այլ կայքում։
Այսպիսով, ինչե՞ս կարելի է բարձրացնել որեւէ կայքի հանրաճանաչությունը (որն էլ իր հերթին կբարձրացնի այդ կայքի հեղինակությունը եւ շուկայական գինը)։
•
Աշխատեք Ձեր կայքը դարձնել բովանդակալից։ Կայքը չպետք է հանդիսանա գովազդային դաշտերով լի եւ բովանդակությունից աղքատ հանգույց։ Այն պետք է այնքան հետաքրքիր լինի, որ կարողանա մեկ անգամ այցելած անձին վերադարձնել նույն կայքը։ Կայքը պետք է լինի ե՛վ հետաքրքիր, ե՛ւ յուրահատուկ։ Այն պետք է տարբերվի մյուս կայքերից՝ իր չհոգնեցնող եւ թեթեւ ձեւավորմամբ, էջերի բացման արագությամբ, բովանդակության հաճախակի թարմացումներով, հետաքրքիր եւ օգտակար հոդվածներով, մեկնաբանություններով եւ այլն։
•
Կայքը չպետք է հանդիսանա գովազդային դաշտերով լի եւ բովանդակությունից աղքատ հանգույց։ Այն պետք է այնքան հետաքրքիր լինի, որ կարողանա մեկ անգամ այցելած անձին վերադարձնել նույն կայքը։ Կայքը պետք է լինի ե՛վ հետաքրքիր, ե՛ւ յուրահատուկ։ Այն պետք է տարբերվի մյուս կայքերից՝ իր չհոգնեցնող եւ թեթեւ ձեւավորմամբ, էջերի բացման արագությամբ, բովանդակության հաճախակի թարմացումներով, հետաքրքիր եւ օգտակար հոդվածներով ու մեկնաբանություններով։
•
Աշխատեք Ձեր կայքը դարձնել կազմակերպված՝ առանձին բաժինների հստակ տարանջատմամբ, կայքի քարտեզի (sitemap) այցելուներին ներկայացմամբ, ոչ խրթին ձեւավորմամբ եւ այլն։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի «չգործող հղումներիraquo; (broken links) հայտնաբերումը եւ ուղղումը։ Խուսափեք կրկնվող էջերից, «թաքնվածraquo; հղումներից եւ վեբ-ծրագրերի չարտոնագրված օգտագործումից։ Հետխորհրդային տարածքում գործող ինտերնետային հանգույցների մեծ մասը, իհարկե, կոպիտ կերպով ոտնահարում է վերջին այս կետը, եւ կայքի կառավարիչներն «իրենց են վերապահում» հանրահայտ ապրանքների սեփականությունը։ Հաճախ ինտերնետային ցանցում կարող ես հանդիպել նույն հայկական տարբեր կայքերի, որոնց էջերի տողատակում կարելի է կարդալ՝ Powered by ... եւ տեսնել նույն կայքի անվանումը, թեեւ անզեն աչքով էլ կարելի է հասկանալ, որ օգտագործված է առնվազն «ջարդած» ծրագիր։ Այս ամենը, ի վերջո, ոչ թե բարձրացնում, այլ նվազեցնում է տվյալ կայքի հեղինակությունը՝ առավել եւս օտարերկրյա գործընկերների աչքերում։
•
Փորձեք Ձեր կայքը գրանցել հանրահայտ ինտերնետային ուղեցույցների համապատասխան բաժնում։ Իհարկե, հանրահայտ Google-ը կամ Yahoo-ն վաղուց արդեն անցել են վճարովի ծառայությունների (խոսքը ուղեցույցում (directory) գրանցվելու մասին է), սակայն մի մոռացեք նաեւ տվյալների ամենահզոր շտեմարանին տիրապետող եւ նույն Google-ին տվյալներ մատակարարող DMOZ-ի մասին: Բերեմ հենց մեր «մայր-կայքի» օրինակը։ DMOZ-ում գրանցվելուց հետո,
http://www.f5blog.com-ը ավտոմատ կերպով ներառվեց տասնյակ այլ ուղեցույցներում, եւ կտրուկ բարձրացավ Google-ում ինդեքսավորված էջերի թիվը։ Իհարկե, DMOZ-ը հաճախ շաբաթներ եւ անգամ ամիսներ կարող է սպասեցնել, սակայն երբեք չպետք է մոռանալ, որ այն անվճար է։
•
Որդեգրեք հղումների փոխանակման խելամիտ ռազմավարություն։ Փորձե՛ք փոխադարձ հղումներ ստեղծել Ձեր կայքի հետ տրամաբանական կապ ունեցող այլ որակյալ կայքերի հետ։ Հիշեք, որ քանակը չի կարող փոխարինել որակին։ Որքան Ձեր գործընկերների հանգույցների հեղինակությունը բարձր եղավ, այդքան լավ։ Սակայն չարժե սեւեռվել միայն արդեն իսկ հեղինակավոր դարձած գործընկերների վրա. դրանց մեծ մասը հավանաբար հղումների փոխանակության համար կպահանջի գումար (փոքր չափսի, բայց Ձեզ անհրաժեշտ է նման կապ հաստատել տասնյակ-հարյուրավոր հանգույցների հետ)։ Հղումների փոխանակությունը պետք է լինի ոչ թե միանգամյա, շարունակական գործընթաց։ Փորձեք շաբաթվա մեկ օրը նվիրել հենց այս նպատակին։
•
Փորձեք Ձեր կայքին ուղղված հղումները ներկայացնել այլ հանգույցներում՝ հոդվածների, մեկնաբանությունների միջոցով։ Որպես ցայտուն օրինակներ, կարելի է առանձնացնել Wikipedia-ն եւ Digg-ը։ Իհարկե, սա Ձեզնից պահանջում է անգլերեն լեզվով հոդված գրելու հմտություն, սակայն երաշխավորում է Ձեր կայքի հղման կայուն «հանգրվանում» հեղինակավոր կայքում, մյուս կողմից նույն այդ կայքից օգտվողներին մղի՝ այցելելու Ձեր կայքը։ Ավելի փոքր նշանակություն ունեն տարբեր ֆորումներում եւ բլոգներում գրանցվելը, հյուրամատյաններում գրառումներ կատարելը եւ այլն։