Կայքի քարոզչություն

Այս բաժնում ներկայացված են Կայքի քարոզչություն-ի վերաբերյալ գրառումներ եւ հոդվածներ


«Սոցիալական էջանշման» (Social Bookmark) նշանակությունը
F5-team  | 31-10-07

Այսպես կոչված (եւ հայերեն մի քիչ խորթ հնչող) «սոցիալական էջանշում» (social bookmarking) հասկացությունը ինտերնետի ոլորտում ներդրվել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Այն իրենից ներկայացնում է ինտերնետային որեւէ կայքէջի եւ այնտեղ ներկայացված հոդվածի, գրառման, առաջարկվող այս կամ այն ծառայության կամ ապրանքի եւ այլնի մասին հանրության լայն շերտներին տեղեկացնելու արդյունավետ մեթոդ։ Սոցիալական էջանշման «առաջամարտիկը» հանդիսանում է աշխարհահռչակ Digg-ը։ Digg-ը ստեղծվել է տարբեր տեսակի նորություններ եւ ընդհանուր առմամբ, որեւէ տեսակի տեղեկատվության մասին «ինտերնետային հանրության» հետ «կիսվելու» հետաքրքիր մի համակարգ, որը գրառում կատարող անհատին հնարավորություն է ընձեռում գրառումից բացի տեղադրել նաեւ այդ տեղեկատվության աղբյուրը՝ որպես հղում։ Այսպիսով, եթե որեւէ կայքի վեբվարպետը կամ կառավարիչը իր կայքում հրապարակում է որեւէ հոդված կամ հետաքրքիր տեղեկություն, ապա նա Digg-ում կարող է ներկայացնել այդ գրառման համառոտ բովանդակությունը՝ հղում կատարելով դեպի իր կայքէջում հրապարակված բնօրինակը։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ժամ PR=8 վարկանիշ վայելող Digg-ն այցելում են մի քանի հազար կամ տասնյակ հազար այցելուներ, ապա ակնհայտ է, որ վերոնշյալ մեթոդով սեփական կայքը քարոզելու միջոցով հնարավոր է մի կողմից նպաստել կայքի հեղինակության բարձրացմանը՝ ձեռք բերելով որակյալ հետադարձ հղումներ (backlinks), մյուս կողմից մեծացնել կայքի այցելուների թիվը (traffic)։




Ինչո՞ւ գրանցվել ուղեցույցներում
F5-team  | 28-08-07

Վեբ-վարպետների մեծ մասը, ավարտուն տեսքի հասցնելով իրենց կողմից մշակված որեւէ վեբ-նախագիծ, որպես վերջինիս քարոզչության (promotion) առաջին քայլերից մեկը, սկսում են իրականացնել այդ կայքի՝ տարբեր ուղեցույցներում (web directories) գրանցելու գործընթացը։ Միեւնույն ժամանակ, նրանք փորձում են կայքը գրանցել նաեւ հանրահայտ որոնող համակարգերում, ինչպիսիք են Google-ը, Yahoo-ն եւ այլն։ Այս հոդվածում մենք Ձեզ կներկայացնենք, թե ինչպե՞ս կարող է ուղեցույցներում եւ որոնող համակարգերում որեւէ կայքի խելամիտ գրանցման գործընթացը նպաստել վերջինիս հանրաճանաչության եւ վարկանիշի բարձրացմանը։ Մենք հատուկ ենք շեշտադրել ենք «խելամիտ» բառը, քանի որ տարբեր ուղեցույցներում գրանցվելու բավականին ժամանակատար եւ նույնիսկ ձանձրալի գործընթացը կարող է շոշափելի դրական արդյունքի բերել միայն այն դեպքում, եթե այն իրականացվում է ոչ թե քաոսային, զանգվածային եւ հանդիպած բոլոր ուղեցույցներում, այլ նպտակասլաց՝ ըստ հիմնական «թիրախ» խնդիրների։




Մեր հաճախորդները՝ մեր հաջողության բանալին
F5-team  | 17-08-07

Կայքը կարող է «երջանկացնել» է որոշ մարդկանց, սակայն շատերի համար այն շարունակում է մնալ որպես անշահավետ բիզնես։

Վերջին տասնամյակում առցանց գործարարությունը դարձել է հազարավոր մարդկանց կայուն եկամտի աղբյուր։ Էլ չասենք, որ նրանց փոքր մասը կարողացել է անգամ վերածվել միլիոնատերի։ Վիրտուալ աշխարհը դարձել է հրապուրիչ հազարավոր երիտասարդների համար, որոնք, սկզբում զուտ հետաքրքրությունից ելնելով են ոտք դնում վեբ էջերի ստեղծման ոլորտ, իսկ այնուհետեւ սկսում են լրջորեն մտածել նաեւ առցանց գործարարության մասին։ Եվ սա բնական է. նրանք ժամեր շարունակ գամված են մնում իրենց համակարգիչների առջեւ, ինչո՚՞ւ պետք է այդ ժամերի եւ ջանքերի համար որեւէ եկամուտ չստանան։ Այդ երիտասարդների մի մասը վաղ թե ուշ հասկանում է, որ վեբ աշխարհը ոչ թե սահմանափակվում, այլ ընդամենրը սկսվում է HTML կոդերով։ Նրանք աստիճանաբար հասկանում են, որ առավել կարեւոր է էջի բովանդակությունը, որին նրանք սկզբից որեւէ լուրջ ուշադրություն չէին դարձնում։ Նրանք զգում են, որ առցանց գործարարությունը ամբողջովին ենթարկվում է գործարարություն՝ ընդհանուր առմամբ, բոլոր օրինաչափություններին։ Ուստի, որպեսզի հաջողության հասնեն, նրանք պետք է հետեւեն գործարարության ընդհանուր հիմունքներին եւ այն առանձնահատկություններին, որոնցով օժտված է ինտերնետը։ Իսկ հաջողակ գործարարության ամենաառաջին կանոնը սահմանում է, որ Ձեր հիմնական նպատակը պետք է լինի Ձեր հաճախորդների կարիքները բավարարելը։




Նոր կայքի հաջող քարոզչության հմտություններ
F5-team  | 07-08-07

Ինտերնետի եւ կայքերի ստեղծման աշխարհ նոր ոտք դրած պատանիների մեծ մասի մտքով երեւի չի էլ անցնում, որ կայք ստեղծելով այդ կայքի հետ կապված իրենց ամենօրյա աշխատանքը ոչ թե թեթեւանում կամ ավարտվում է, այլ պարզապես մուտք է գործում մի նոր փուլ։ Ասենք, թե ստեղծվել է մի հոյակապ եւ անթերի ինտերնետային հանգույց՝ հետո՞ ինչ։ Եկեք չմոռանանք, թե ո՞ւմ համար է այն հայտնվել ինտերնետում. դե, իհարկե, այցելուների։ Իսկ ինչպե՞ս պետք է Ձեր նորաստեղծ կայքի մասին գաղափար անգամ չունեցող մարդիկ տեղեկացվեն այդ մասին, եւ, որ ավելի կարեւոր է, ինչո՞ւ պետք է նրանք ցանկություն ունենան այցելել Ձեր կայքը կամ մեկ անգամ այցելելուց հետո դառնան Ձեր կայքից մշտական օգտվողներ։




Կայքի հանրաճանաչության բարելավում
F5-team  | 31-07-07

Կայքի կամ հղումների հանրաճանաչությունը (Link Popularity) իրենից ներկայացում է տվյալ կայքին ուղղված հղումների թիվը։ Այն ունի առանցքային նշանակություն, քանի որ որքան մեծ է կազմում կայքին ուղղված հղումների թիվը, այնքան այդ կայքն ավելի հանրաճանաչ է եւ հասանելի՝ այլ կայքերից ուղղակիորեն մուտք գործելու համար։ Ի վերջո, սա բարձրացնում է կայքի «ակտիվությունը» (traffic)։




Էջ 1/1 •



Բաժիններ



Գործիքներ