Այս բաժնում ներկայացված են ՀՈՀ (SEO)-ի վերաբերյալ գրառումներ եւ հոդվածներ |
Օպտիմալացում ըստ որոնող համակարգերի (SЕО)
F5-team | 31-08-07
Որոնող համակարգերի նկատմամբ օպտիմալացումը (Search Еngine Оptimization, SЕО) ինքնուրույն գործունեություն է, որի նպատակն է ապահովել հանրահայտ որոնող համակարգերում (հատկապես՝ Google-ում) ըստ ընտրված բանալի բառերի որեւէ վեբկայքի բարձր (առաջատար) դիրք։ SЕО-ն ինտերնետային մարքեթինգի հոմանիշը չէ, ոչ էլ այն իրենից ներկայացնում է գովազդի մեթոդ։ Իրականում, SEO-ն պարզապես ինտերնետային մարքեթինգի միջոցառումներից մեկն է եւ կարծես թե՝ ամենակարեւորներից մեկը։
|
«Բանալի բառերի» համապատասխանեցում
F5-team | 22-08-07
Որեւէ կայքէջի բանալի բառերի համապատասխանեցումը (keyword optimization) իրենից ներկայացնում է հանրահայտ որոնող համակարգերի կողմից (Google, Yahoo եւ այլն) այդ էջի առաջատար տեղ ձեռք բերելու (SERP) ամենակարեւոր գործոններից մեկը։ Միեւնույն ժամանակ, ճիշտ բանալի բառերի ընտրությունը հաճախ արհամարհվում է բազմաթիվ վեբ-վարպետների կողմից. նրանցից շատերը սխալմամբ թերագնահատում են առանցքային բառերի իրական նշանակությունը։ Նրանք սովորաբար կոնկրետ էջի բանալի բառերի ընտրության գործընթացին տրամադրում են վայրկյաններ կամ լավագույն դեպքում 1-2 րոպե, այսպիսով իսկ ի սկզբանե նախանշելով տվյալ էջի ոչ բարենպաստ մեկնարկային վիճակը՝ նմանատիպ էջերի հետ մրցակցությունում։ Մեկ այլ դեպքում նրանք պարզապես որպես բանալի բառեր պատճենում են այդ էջի վերնագիրը (Title), կամ էլ՝ վերնագրի առանջին բառերի միջեւ ավելացնում ստորակետներ։ Այնինչ, որեւէ կայքէջի բանալի բառերն իրականում որոշիչ նշանակություն ունեն՝ նմանատիպ կայքէջերի հետ մրցակցությունում այդ էջերից առանձնանալու եւ որոնող համակարգերին լավագույնս «տեղեկացնելու» էջի ընդհանուր բովանդակության մասին։ Իսկ սա նշանկում է, որ մենք պետք է բավարար ժամանակ տրամադրենք ամենահարմար բանալի բառերը կամ արտահայտություններն ընտրելու գործում։
|
Ինչպե՞ս գտնել որակյալ հետադարձ հղումներ
F5-team | 03-08-07
Ձեզնից շատերը փորձել են համաշխարհային ոստայնում հայտնաբերել կայքեր եւ ուղեցույցներ, որոնցում հնարավոր կլիներ տեղադնել Ձեր կայքի հետադարձ հղումը։ Սակայն, համաձայնվեք, որ «ճիշտ» կայքերի գտնելն արդեն իսկ մեծ ժամանակ խլող եւ ձանձրալի գործ է։ Սակայն մի շարք հմտությունների իմացությունը Ձեզ հնարավորություն կտա ինչպես խնայել Ձեր ժամանակը, այնպես էլ գտնել որակյալ եւ բարձր վարկանիշ ունեցող կայքեր։
|
Բարձր կարգավիճակ Google-ում
F5-team | 27-07-07
Այս նախապատմությունը թույլ կտա ինտերնետային աշխարհ նոր ոտք գրած երիտասարդներին հիշել, որ որեւէ շոշափելի հաջողության հասնելու գրավականը գիտելիքն է, փորձառությունը եւ աշխատասիրությունը։ Երբ ընդամենը 10 տարի առաջ, 1997-ի վերջերին Google-ը ոտք դրեց ինտերնետային որոնման համակարգերի շուկա, վերջինս վաղուց արդեն «նվաճվել էր» այդ տարիներին իրենց կամքը թելադրող մի քանի հզոր կազմակերպությունների կողմից՝ Altavista, HotBot, Excite, Infoseek եւ Lycos։ Սակայն ընդամենը մի քանի տարվա ընթացքում Google-ը նախ իրեն ապահովեց այդ շուկայում իր «համեստ», սակայն հաստատուն տեղը, 2000-ին սկսեց «իր ուժերը չափել» այն ժամանակվա հզորագույն Yahoo-ի հետ, իսկ ներկայումս դարձել է որոնող համակարգրերի «արքան»։ Եվ այս ամենն ընդամենը 10 տարվա ընթացում…
|
Հետադարձ հղումների օգտակարությունը
F5-team | 26-07-07
Սեփական ինտերնետային հանգույցին ուղղված հետադարձ հղումների (backlinks) ստեղծումը երեւի թե կայքի քարոզչության ամենատարծված եւ միեւնույն ժամանակ արդյունավետ եղանակ է, որի հիմքում ընկած է պարզունակ մի սկզբունք՝ դուք Ձեր կայքում տեղադրում եք իմ կայքին ուղղված հղումը, իսկ ես իմ հերթին իմ կայքում տեղ եմ հատկացնում Ձեր կայքի հետադարձ հղման համար, եւ արդյունքում երկուսս էլ կարող ենք շահել։ Թե ինչպես, դարձյալ դժվար չէ կռահել. իմ կայքից օգտվողները կարող են հետեւել Ձեր կայքի հղմանը եւ այցելել Ձեր կայքը, իսկ հակառակ ուղղությամբ, Ձեր կայքը կարող է ինձ ապահովել լրացուցիչ այցելուներ։
|
Էջի օպտիմալ ձեւավորում
F5-team | 21-07-07
Ինտերնետային էջ պատրաստելու աշխարհ մուտք գործած երկտասարդներից շատերին թվում է, թե հաջողված կայք ունենալու առաջին եւ միակ գրավականը էջի գրավիչ ձեւավորւմն է։ Իհարկե, սա կարեւոր է, սակայն մինչ այդ կարիք կա լրջորեն հոգ տանելու տարբեր այլ առանցքային խնդիրները լուծելու մասին, օրինակ՝ ի՞նչ անվանում ընտրել՝ թե՛ դոմեյնի (domain name) եւ թե՛ կայքի (site title) ու վեջինիս բաղկացուցիչ էջերի (page title) համար, ինչպիսի՞ մետա-նկարագրություն (meta description) եւ բանալի բառեր (meta keywords) սահմանել, ինչպիսի ընդհանուր կառուցվածք (page structure) եւ բովանդակություն (page content) տալ գլխավոր եւ մյուս էջերին եւ այլն։ Այս թվարկումների շարքը երկար է, սակայն յուրաքանչյուր առանձին վերցրած գործոնն իրականում իր փոքր ներդրումն է ունենում կայքի՝ ընդհանուր հաջողված լինելու հանգամանքի վրա։
|
|
|
|
Բաժիններ
ՀՈՀ (SEO) (6)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Տարբեր (4)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Գործիքներ
Իմ IP հասցեն
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
|