Այս բաժնում ներկայացված են Որոնող համակարգեր-ի վերաբերյալ գրառումներ եւ հոդվածներ |
SERPs-ը եւ PageRank-ը համեմատության մեջ
F5-team | 04-09-07
Անմիջապես փաստենք, որ նման համեմատությունն ինքնին անհեթեթություն է։ Սակայն բազմաթիվ նորաթուխ վեբվարպետներ հաճախ են բարձրաձայնում նման բնույթի հարցեր՝ ո՞րն է ավելի կարեւոր՝ SERPs-ը (Search Engine Result Pages, հայերեն կհնչի որպես՝ որոնող համակարգերում արդյունքների էջեր), թե՞ PageRank-ը եւ որի՞ն պետք է պետք է տալ առաջնահերթությունը։ Քիչ ավելի հմտացած գործընկերներն էլ հնարավոր է, որ պատասխանեն՝ դե, իհարկե, PageRank-ը, կամ՝ SERPs-ը, կամ էլ՝ երկուսն էլ կարեւոր են։
|
Հասկանալ Goolge PageRank-ի հաշվարկման բանաձեւը
F5-team | 03-09-07
Մեր հոդվածներից մեկում մենք ներկայացրել էինք PageRank*-ի էությունը եւ այն որոշիչ առավելությունները, որոնց շնորհիվ PageRank-ը մեկ քայլ առաջ է անցել հետադարձ հղումների պարզ մաթեմատիկական գումարը ներկայացնող հղումների հանրաճանաչությունից (link popularity): Ըմբռնելով PageRank-ի իմաստը, դուք հասկացաք, որ բարձրացնելով Ձեր կայքի PageRank-ը՝ դուք բարձրացնում եք Ձեր կայքի արժեքը, մատչելիությունը Google-ում, եւ, ի վերջո, Ձեր կայքում Google-ի կամ կամ այլ գովազդի տեղադրման Ձեր սահմանած դրույքաչափը: Կարծում ենք, եկել է ժամանակը, որպեսզի «բառերը» փոխակերպենք «բանաձեւի» եւ դիտարկենք, թե կոնկրետ ինչ ցուցանիշներից է կախված որեւէ էջի PageRank-ը: Անմիջապես զգուշացնում ենք, որ Ձեզ ներկայացնող բանաձեւը երբեւէ չի հրապարակվել Google-ի կողմից, այլ ստացվել է մի քանի փորձագետների կողմից եւ կարող է օգտագործվել որպես PageRank-ի միայն մոտավոր արժեքը հաշվարկելու համար:
|
Google PageRank-ի բնորոշումը
F5-team | 02-09-07
Ներկայումս բազմաթիվ վեբվարպետներ որպես իրենց կողմից ստեղծված կայքի հաջողության երաշխիք համարում են այդ կայքի PageRank-ի բարձրացումը։ Այս նպատակին հասնելու համար նրանք դիմում են տարբեր մեթոդների։ Ավելի փոձառուները կենտրոնանում են հենց իրենց կայքէջերի բովանդակային եւ կառուցվածքային բարեկարգման աշխատանքների վրա՝ միաժամանակ որդեգրելով հետադարձ հղումների համապատասխան ռազմավարություն։ Ավելի «ալարկոտները» դիմում են նաեւ այլ «վտանգավոր» քայլերի՝ վտանգավոր այնքանով, որ իրենց այդ քայլը կարող է հայտնաբերվել Google-ի կողմից, իսկ կայքը «կարմիր քարտի» արժանանա՝ զրոյացնելով նախկին հաջողությունները։ Goolge-ի կողմից կազմակերպված «խաղին» մասնակցելու եւ այդ խաղից շահելու համար մեզ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ի՞նչ են պահանջում նման խաղի կազմակերպիչները։ Այս հոդվածում մենք կանրադառնանք «Goolge-խաղի» մրցանակներից երեւի թե ամենակարեւորի՝ PageRank-ի լուսաբանմանը։
|
Google որոնման օգտակար հմտություններ
F5-team | 21-07-07
Google որոնման դաշտում պարզապես հավաքեք http բառը՝ գտնելու ամենաբարձր PageRank-ն ունեցող վերին 1000 կայքերը։ Նմանատիպ արդյունք կստանաք՝ այս անգամ փորձելով www բառը։ Գոյություն ունեն նաեւ Google-ում նպատակասլաց որոնում իրականացնելու այլ օգտակար հմտություններ։ Ստորեւ ներկայացվում են մի շարք Google-արտահայտություններ, որոնք Ձեզ հնարավորություն կտան օգտակար տեղեկություններ ստանալ Ձեր եւ այլոց կայքերի վերաբերյալ։ Նկատի ունեցեք, որ url-ի փոխարեն դուք պետք է մուտքագրեք այն կայքի URL-ը, որի մասին ցանկանում եք տեղեկություն ստանալ։
|
|
|
|
Բաժիններ
ՀՈՀ (SEO) (6)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Տարբեր (1)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Գործիքներ
Իմ IP հասցեն
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
|