Նորություններ

Այս բաժնում ներկայացված են Նորություններ-ի վերաբերյալ գրառումներ եւ հոդվածներ


Google PageRank-ը երեկ թարմացվել է
F5-team  | 28-10-07

Վերջապես… Վերջապես Գուգլը մի քանի ամսյա ուշացմամբ թարմացրեց իր PageRank-ը. որին այդքան երկար սպասում էինք բոլորս։ Եւ եթե այս թարմացումը որոշ հանրահայտ կայքերի տերերին ավելի շատ տխրեցրեց, քան թե ուրախացրեց (պատկերացնո՞ւմ եք, աշխարհահռչակ Forbes.com-ի PR-ը նվազեց 7-ից մինչեւ 5, իսկ StatCounter-ինը՝ 10-ից մինչեւ 6, եւ նման բախտին «արժանացան» տասնյակ այլ կայքեր), ապա մենք ցնծալու առիթ, իրոք որ ունենք։ Եվ մեր ուրախության պատճառը բնավ այլ կայքերի դժբախտությունը չէ, այլ մեր կայքի հաջողությունը։ Հայկական կայքերի F5-ուղեցույցը ընդամենը մի քանի ամսվա մեջ «ցատկեց» մինչեւ PR4։ Նույն կերպ, կես տարուց քիչ ավելի ինտերնետում հայտնված F5 բլոգը՝ դարձյալ հատեց PR4-ի սահմանագիծը։ Այս հաջողությունները մենք համարում եմ նաեւ այն բանի արդյունք, որ մեր աշխատախումբը հնարավորինս ձգտել է պահպանել այս բաժնում ներկայացված «ճարպիկ» քայլերը։

Շնորհավորում ենք նաեւ բոլոր այն հայկական կայքերին, որոնք բարելավել են իրենց PageRank-ը։




Ուղեցույցներ հայկական կայքերի համար
F5-team  | 26-08-07

Ունենալով հայկական կայքերի ուղեցույց՝ իմ առօրյա գործունեության մի մաս եմ դարձրել համաշխարհային ոստայնում այնպիսի ուղեցույցների հայտնաբերումը, որոնք ընդունում են հայալեզու կայքեր։ Ստորեւ Ձեր ուշադրությանն է ներկայացվում նման ուղեցույցների ցանկը։ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ այս ցանկը իմ կողմից կթարմացվի շաբաթական մեկ անգամ, այնպես որ առաջարկում ենք պարբերաբար վերադառնալ այս գրառմանը: Ես ակնկալում եմ նաեւ, որ ցանկը կթարմանա եւ ամբողջական տեսք կստանա նաեւ Ձեր օգնությամբ (կարող եք նաեւ ներկայացնել Ձեր առաջարկությունները՝ որպես մեկնաբանություն)։




Ամենաշատ հետադարձ հղումներ վայելող ուղեցույցները
F5-team  | 07-08-07

Այս հոդվածում (բնօրինակը՝ Aviva Directory) ներկայացվում են ինտերնետում առկա այն ուղեցույցները (directories), որոնք ըստ հետադարձ հղումների քանակի գերազանցում են բոլոր մնացած նմանատիպ կայքերին։ Հոդվածում ներկայացված տվյալները ստացվել են շնորհիվ Yahoo! Site Explorer-ի (ըստ հեղինակի, Google-ը նմանատիպ տվյալները ներկայացնում է աղավաղված, որին չի կարելի լիովին վստահել, իսկ MSN-ն արդեն դադարեցրել է հետադարձ հղումների ներկայացման ծառայությունը)։




Էջ 1/1 •



Բաժիններ



Գործիքներ