F5 directory: SEO and Web Skills - Վեբ Հմտություններ
«Սոցիալական էջանշման» (Social Bookmark) նշանակությունը
Digg-ը իր տեսակի մեջ միակը չէ, եւ դուք ինքներդ ինտերնետում կարող եք հանդիպել ընդհանուր նշանակության կամ որեւէ ոլորտում մասնագիտացած նմանատիպ կայքեր։ Վերջին տարվա ընթացքում մեծ տարածում են ստացել նաեւ այսպես կոչված «հոդվածների ուղեցույցները» (article directory) կամ «հոդվածների լրացման» կայքերը (article submission), որոնց էությունը եւ նշանակությունը մոտ է Digg-ին։
Digg-ում կամ մեկ այլ նմանատիպ կայքում որեւէ գրառում (եւ միեւնույն ժամանակ՝ Ձեր կայքի հղումը) տեղադրելուց առաջ, արժե հաշվի նստել մի շարք գործոնների հետ, որոնք թույլ կտան նման մեթոդով Ձեր կայքը քարոզելու գործընթացը դարձնել առավել արդյունավետ.
• Նախ, Ձեր տեղադրած հոդվածը պետք է լինի Ձեր ստեղծագործությունը՝ մտքերը, մտքերի շարադրման եղանակը եւ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ։ Կարիք էլ չկա ապացուցելու, որ այլոց մտքերը Ձեր անվան ներքո տեղադրելը իրենից ներկայացնում է արտագրություն (plagiarism) եւ հայտնաբերվելու դեպքում, կարող է լուրջ վնաս հասցնել ինչպես Ձեր, այնպես էլ այն կայքի հեղինակությանը, որը փորձել էիք քարոզել դուք։
• Ձեր հրապարակած գրառումը կամ հոդվածը պետք է լինի օգտակար։ Այն պետք է իրենից ներկայացնի նորություն, սակայն այնպիսի նորություն, որին տեղեկանալը այլ անձանց տեսանկյունից լինի օգտակար։ Մեկ այլ օրինակում դուք կարող եք Ձեր հոդվածի ընթերցողների  հետ կիսվել այս կամ այն թեմայի վերաբերյալ Ձեր դիտարկումներով, մտահաղացումնեով, անհանգստություններով կամ հմտություննեով։ Հիշե՛ք, որ կախված Ձեր գրառման որակից, դուք կարող եք ձեռք բերել Ձեր կայքի նոր այցելու. հակառակ դեպքում Ձեր հոդվածը դժվար թե ընթերցվի մինչեւ վերջ կամ էլ այդ հոդվածից դժգոհ ընթերցողը ցանկություն չի ունենա այցելելու հոդվածի հեղինակի ներկայացրած ինտերնետային կայքը։
• Հարգե՛ք անծանոթին եւ նրա ժամանակը։ Եթե Ձեր նպատակը պարզապես Ձեր կայքի հղումը տեղադրելն է, ապա այս նպատակի համար ինտերնետում կարող եք գտնել կայքերի եւ հղումների հազարավոր ուղեցույցներ. էլ ի՞նչ կարիք կա վատնելու թե՛ Ձեր եւ թե՛ Ձեր ընթերցողի ժամանակը։ «Սոցիալական էջանշման» իմաստը օգտակար եւ ոչ թե պարզապես «որեւէ» մտքի մասին ուրշների հետ կիսվելն է։ Ձեզ դրեք այլ այցելուների փոխարեն եւ պատկերացրեք, որ ընթերցելով մի հեղինակի հոդվածի մի քանի տողը, հասկանում եք, որ այս գրառումը կատարվել է  «ոտքի վրա» եւ իրենից որեւէ արժեք չի ներկայացնում։ Մի՛ փորձեք «հիմարացնել» դիմացինին, այլապես տուժողը կլինեք միայն դուք, քանի որ դուք կարող եք կորցնել Ձեր կայքի պոտենցիալ այցելուի։ Փոխարենը, դուք կարող էիք գտնել Ձեր կայքի նոր այցելուների։
• Պատրաստ եղե՛ք Ձեր կայքի այցելուների թվի կտրուկ աճին։ Նախ, տեխնիկական տեսանկյունից, համոզվե՛ք, որ Ձեր սերվերը պատրաստ է «դիմավորելու» արտասովոր մեծաքանակ այցելուների։ Այնուհետեւ, հոգ տարեք այն մասին, որպեսզի առաջին անգամ Ձեր կայքն այցելած անձը բավարարվի իր այցելությամբ եւ հետագայում մշտապես օգտվի Ձեր կայքից։ Սա նշանակում է, որ Ձեր կայքէջերը պետք է հաճախակի թարմացվեն, իսկ այցելուները ստանան ավելին, քան կարող էին պատկերացնել մինչեւ «Ձեզ այցելելը»։
Google PageRank-ը երեկ թարմացվել է
Վերջապես… Վերջապես Գուգլը մի քանի ամսյա ուշացմամբ թարմացրեց իր PageRank-ը. որին այդքան երկար սպասում էինք բոլորս։ Եւ եթե այս թարմացումը որոշ հանրահայտ կայքերի տերերին ավելի շատ տխրեցրեց, քան թե ուրախացրեց (պատկերացնո՞ւմ եք, աշխարհահռչակ Forbes.com-ի PR-ը նվազեց 7-ից մինչեւ 5, իսկ StatCounter-ինը՝ 10-ից մինչեւ 6, եւ նման բախտին «արժանացան» տասնյակ այլ կայքեր), ապա մենք ցնծալու առիթ, իրոք որ ունենք։ Եվ մեր ուրախության պատճառը բնավ այլ կայքերի դժբախտությունը չէ, այլ մեր կայքի հաջողությունը։ Հայկական կայքերի F5-ուղեցույցը ընդամենը մի քանի ամսվա մեջ «ցատկեց» մինչեւ PR4։ Նույն կերպ, կես տարուց քիչ ավելի ինտերնետում հայտնված F5 բլոգը՝ դարձյալ հատեց PR4-ի սահմանագիծը։ Այս հաջողությունները մենք համարում եմ նաեւ այն բանի արդյունք, որ մեր աշխատախումբը հնարավորինս ձգտել է պահպանել այս բաժնում ներկայացված «ճարպիկ» քայլերը։
Շնորհավորում ենք նաեւ բոլոր այն հայկական կայքերին, որոնք բարելավել են իրենց PageRank-ը։
SERPs-ը եւ PageRank-ը համեմատության մեջ
Անմիջապես փաստենք, որ նման համեմատությունն ինքնին անհեթեթություն է։ Սակայն բազմաթիվ նորաթուխ վեբվարպետներ հաճախ են բարձրաձայնում նման բնույթի հարցեր՝ ո՞րն է ավելի կարեւոր՝ SERPs-ը (Search Engine Result Pages, հայերեն կհնչի որպես՝ որոնող համակարգերում արդյունքների էջեր), թե՞ PageRank-ը եւ որի՞ն պետք է պետք է տալ առաջնահերթությունը։ Քիչ ավելի հմտացած գործընկերներն էլ հնարավոր է, որ պատասխանեն՝ դե, իհարկե, PageRank-ը, կամ՝ SERPs-ը, կամ էլ՝ երկուսն էլ կարեւոր են։
Երբ ես Չինաստանում էի, ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ հետաքրքիր մի վիճակաբանի (ստատիստ) հետ։ Նա հանրային առողջապահության մասնագետ էր եւ առաջին հայացքից նմանատիպ «անլուծելի» հարցերին պատասխանում էր նույն, բայց խիստ իմաստուն նախաբանով՝ «It depends on...» (իմա՝ հարցի պատասխանը կախված է տարբեր գործոններից՝ ո՞րն է մեր նպատակը, ի՞նչ տեսանկյունից ենք հարցին մոտենում եւ այլն)։ Նույն այս պատասխանը համահունչ է վերոնշյալ հարցին՝ այն, թե ո՞րն է ավելի կարեւոր, մեծապես կախված է այն հանգամանքից, թե ո՞րն է մեր կայքի նպատակը՝ եթե խոսքը այցելուներ գրավելու մասին է, ապա առաջնային է  SERPs-ը, իսկ եթե «հղումներ վաճառելն» է՝ ապա PageRank-ը։
Ըստ երեւույթին, մենք քիչ շտապեցինք։ Ավելի ճիշտ կլինի վերոնշյալ եզրակացությանը հասնել աստիճանաբար, որպեսզի հարցի պատասխանը դառնա տրամաբանական։ Նախ, եկեք վերհիշենք այս երկու կարեւոր հասկացությունների սահմանումները՝ վկայակոչելով հանրահայտ Վիքիպեդիային։
PageRank-ը գերհղումների (hyperlink) վերլուծության ալգորիթմ է, որը հղումներ (link) պարունակող փաստաթղթերի ամբողջության մեջ (ինչպիսին հանդիսանում է համաշխարհային ոստայնը՝ www) յուրաքանչյուր տարրի համար սահմանում է թվային գնահատական՝ այդ տարրի՝ որպես ամբողջի մի մաս, հարաբերական կարեւորությունը  «չափելու» համար։
SERP-ը ըստ որեւէ բանալի բառի որոնող համակարգի ներկայացրած վեբկայքերի թվարկումն է։
Ավելի պարզ լեզվով ասած, PageRank-ը ցույց է տալիս որեւէ կայքէջի «կշիռը», իսկ SERP-ը՝ որոնման արդյունքներում նույն այդ կայքէջի գրաված տեղը։
Ահա եւ մենք ունեցանք եւս մեկ հարցի պատասխան. ըստ որեւէ բանալի բառի որոնման որեւէ կայքէջի SERPs-ը մեծապես կախված է այդ նույն էջի PageRank-ից։ Սակայն մենք ունեցանք մեկ այլ հարցի պատասխան եւս՝ PageRank-ը, որքան էլ որ կարեւոր է SERPs-ի համար, այնուամենայնիվ, վերջինս միակ կանխորոշիչ գործոնը չէ։ Այլ կերպ ասած՝ որեւէ կայքէջի SERPs-ը կախված է նաեւ այլ գործոններից։ Սակայն, եկեք դարձյալ առաջ չընկնենք եւ հանգուցալուծումները գտնենք աստիճանաբար։
Եկեք անցնենք SERPs-ի մյուս, սակայն ոչ պակաս կարեւոր կանխորոշիչ գործոնների հայտնաբերմանը։ Որոնումը կատարվում է ըստ կոնկրետ բանալի բառի, ուրեմն որքան այդ բառը «համապատասխանի» մեր կայքէջին, այդքան հավանականությունը մեծ է, որ որոնման արդյունքներում կհայտնվի տվյալ էջը։ Սա նշանակում է, որ, նախ, այդ էջը պետք է ինդեքսավորված լինի տվյալ որոնող համակարգում (սա ժամանակի եւ որոշ տեխնիկական հնարքների խնդիր է, որը կքննարկվի առանձին հոդվածում), եւ ամենակարեւորը, էջը պետք է «ստեղծված» լինի որոնող բառը ի ցույց բոլորին ներկայացնելու համար (ե՛ւ կայքէջից օգտվողների, ե՛ւ որոնող մեքենայի)։ Ավելի բաղդադելով այս վեջին միտքը, ասենք, որ տվյալ կայքէջը պետք է կառուցված (էջի ձեւավորում) եւ շարադրված (տեքստային մաս) լինի այնքան հաջող, որպեսզի որոնող համակարգին կարողանա «համոզել», որ մեծ նշանակություն է հատկացնում որոնվող բառին։ Ի՞նչ է սա նշանակում. բանալի բառը պետք է լավագույնս եւ խելամիտ կերպով ներկայացված լինի էջի մետա-վերնագրում (Meta Title), մետա-բանալի բառերում (Meta Keywords),  մետա-նկարագրությունում (Meta Description), պատկերների alt-թեգերում, գերհղումների անվանումներում (A Title), վերնագրերում (Heading, H1, H2...) ... եւ այսպես շարունակ։ Որոնող մեքենան (օրինակ՝ Googlebot-ը) պետք է հնարավորություն ունենա անխոչընդոտ մուտք  գործել սերվեր եւ «խորանալ» մինչեւ անհրաժեշտ էջը, հեշտությամբ «ճանաչել» այդ էջը, իսկ էջի սահմաններում՝ բանալի բառերը։ Ահա թե ինչու ըստ որոնող համակարգերի  օպտիմալիզացման մեթոդը (Search Engine Optimization) պահանջում է էջի կառուցվածքային եւ տեքստային յուրաքանչյուր տարրի մանրակրկիտ հարմարեցում որոնող համակարգի պահանջներին (SEO-ին նվիրված հոդվածներ կարող եք ընթերցել նույն այս բաժնում)։
Այսքանից հետո, կարծում ենք, հասկանալի է դառնում այն հարցի պատասխանը, թե ո՞րն է ավելի կարեւոր՝ PageRank-ը, թե՞ SERPs-ը։ Եվ պատասխանը կսկսվի իմ բարեկամ վիճակագրի նախաբանով. սա կախված է Ձեր նպատակից: Եթե դուք շեշտը դնում եք կայքի այցելուների թիվը բարձրացնելու վրա, ապա՝ իհարկե,  SERPs-ը։ Հայտնվելով որոնման արդյունքների առաջնակարգ դիրքերում, պատկերացնո՞ւմ եք, թե այս նույն որոնող համակարգը քանի-քանի այցելուների կարող է «ուղարկել» Ձեր կայքէջ։ Իհարկե, չենք մոռանում, որ այս նպատակին հասնելու համար մենք պետք է ապահովենք նաեւ մեր կայքի շքամուտքի (Homepage) եւ մյուս էջերի հնարավորինս բարձր PageRank-ը։ Մյուս կողմից, եթե մեր նպատակը ավելի սահմանափակ է, եւ որպես առաջնային խնդիր համարում ենք թեկուզ ոչ մեծաթիվ այցելուների պայմաններում (որն անձամբ ինձ խիստ կասկածելի է թվում) որոշ գումարների վաստակումը, ապա շեշտը պետք է դնել PageRank-ի վրա։
Որպես այս հոդվածի ամփոփում, եկեք փորձենք «վերծանել» PageRank-ի եւ SERPs-ի հաջողության «բանաձեւերը».
Բարձր PageRank = Որակյալ «բերող» հղումներ + էջի «որակյալ» բովանդակություն
Բարձր SERP = Էջի բարձր PageRank + «ճիշտ» բանալի բառերի ընտրություն +  ընտրված բառերի  «խելամիտ սփռում» տվյալ էջում։
Հասկանալ Goolge PageRank-ի հաշվարկման բանաձեւը
Մեր հոդվածներից մեկում մենք ներկայացրել էինք PageRank*-ի էությունը եւ այն որոշիչ առավելությունները, որոնց շնորհիվ PageRank-ը մեկ քայլ առաջ է անցել հետադարձ հղումների պարզ մաթեմատիկական գումարը ներկայացնող հղումների հանրաճանաչությունից (link popularity): Ըմբռնելով PageRank-ի իմաստը, դուք հասկացաք, որ բարձրացնելով Ձեր կայքի PageRank-ը՝ դուք բարձրացնում եք Ձեր կայքի արժեքը, մատչելիությունը Google-ում, եւ, ի վերջո, Ձեր կայքում Google-ի կամ կամ այլ գովազդի տեղադրման Ձեր սահմանած դրույքաչափը:
Կարծում ենք, եկել է ժամանակը, որպեսզի  «բառերը» փոխակերպենք «բանաձեւի» եւ դիտարկենք, թե կոնկրետ ինչ ցուցանիշներից է կախված որեւէ էջի PageRank-ը: Անմիջապես զգուշացնում ենք, որ Ձեզ ներկայացնող բանաձեւը երբեւէ չի հրապարակվել Google-ի կողմից, այլ ստացվել է մի քանի փորձագետների կողմից եւ կարող է օգտագործվել որպես PageRank-ի միայն մոտավոր արժեքը հաշվարկելու համար:
Սակայն, մենք համոզված ենք, որ Դուք դժվար թե անհրաժեշտ համարեք ներկայացվող բանաձեւի օգնությամբ հաշվարկել որեւէ էջի PageRank-ը. չէ՞ որ այս ցուիցանիշը ցուցադրվում է նույն Google վահանակի (Google Toolbar) վրա: Նաեւ, որեւէ որոնող համակարգի միջոցով եթե որոնեք «PageRank calculation» կամ համանման արտահայտություններ, ապա կարող եք գտնել տասնյակ եւ հարյուրավոր կայքեր, որոնք տրամադրում են PageRank-ի որոշման գործիքներ: Այսքանը գրելուց հետո, կարծում ենք, արդեն «ինքնագովազդ» չի համարվի մեր այն տեղեկատվությունը, որ նման առցանց գործիք ունենք նաեւ մենք. պարզապես այցելեք «PageRank-ի գնահատում» էջը:
Ձեզ մոտ կարող է նաեւ բնական հարց առաջանալ, թե այդ դեպքում էլ ի՞նչ նշանակություն ունի PageRank-ի հաշվարկման բանաձեւին տեղեկանալը: Պատասխանը միակն է. մեզ պետք է հասկանալ բանաձեւի էությունը, եւ ոչ թե անգիր սովորել այն, իսկ մեկ անգամ հասկանալով այն, դուք կըմբռնեք նաեւ PageRank-ի «հմայքի գաղտնիքը»:
PageRank-ի հաշվարկման բանաձեւ. անվանում են նաեւ՝ Google PageRank algo (իմա՝ ալգորիթմ)
PR(Ա) = (1-d) + d(PR(t1)/C(t1) + ... + PR(tn)/C(tn))
Որտեղ.
PR(Ա) - Ա էջի PageRank
t1 ... tn  - Ա էջին ուղղված հղում պարունակող «արտաքին» էջերն են (էջեր, որոնք չեն պարունակում A-ի կայքին): Նման հղումներն այլ կերպ անվանում են նաեւ «բերող» (Inbound Links)
PR(t1) ... PR(tn) - Բերող հղումներ պարունակող արտաքին էջերի PageRank-երն են
C - Ա էջին «բերող հղում» ապահովող էջի՝ դեպի «արտաքին» այլ էջեր ուղղված հղումների քանակն է: Նման հղումներն այլ կերպ անվանում են նաեւ «տանող» (Outbound Links)
d - կոչվում է դեմփինգ գործոն
Սովորաբար ընդունվում է, որ d=0.85, եւ PageRank-ի հաշվարկման վերոնշյալ բանաձեւը ստանում է հետեւյալ ավելի պարզ տեսքը.
PR(A) = 0.15 + (0.85)(PR(t1)/C(t1) + ... + PR(tn)/C(tn))
Ավելի ուշադիր դիտարկելով այս բանաձեւը, կարող ենք նկատել, որ որեւէ էջի PageRank-ը կազմվում է որպես այդ էջին «բերող» հղումներ ապահովող բոլոր էջերի PageRank-երի եւ այդ նույն էջերի «տանող» հղումների թվի հարաբերությունների գումար:
Դիտարկելով հետեւյալ պարզագույն օրինակը, կարծում ենք, վերոնշյալ բանաձեւը Ձեզ համար կկորցնի իր բարդությունը (եթե ուներ), իսկ դուք գործնականում կհասկանաք, թե ինչ գործոններից է կախված որեւէ էջի PageRank-ը:
Օրինակ. Մենք ցանկանում ենք հաշվարկել որեւէ երեւակայական կայքի շքամուտքի (սա մեր Ա էջն է) PageRank-ը: Այս Ա էջը պարունակում է 4 հատ  «բերող» հղում՝ որոնք տեղադրված են 4 տարբեր կայքերի Բ, Գ, Դ եւ Ե էջերում:
• Բ էջի PageRank-ը 6 է, եւ այս էջը պարունակում է 10 հատ «տանող» հղում (համառոտագրելով՝ PR(Բ)=6; C(Բ)=10)
• PR(Գ)=6, C(Գ)=100
• PR(Դ)=1, C(Դ)=10
• PR(Ե)=1, C(Ե)=100
Այժմ եկեք տեսնենք, թե մեր Ա էջին հղում «բերող» Բ, Գ, Դ եւ Ե էջերից որն ինչ չափով է նպաստում  Ա էջի PageRank-ի բարձրացմանը:
• Բ էջ. 6/10=0.6
• Գ էջ. 6/100=0.06
• Դ էջ. 1/10=0.1
• Ե էջ. 1/100=0.01
PR(Ա) = 0.15 + (0.85)(0.6 + 0.06 + 0.1 + 0.01) = 0.8045
Հիշեցնում ենք, որ սա ոչ ճշգրիտ հաշվարկ է, եւ այս հոդվածում ներկայացվում է միայն ուսուցողական նպատակով (իհարկե, հաճելի եւ շահավետ կլիներ իմանալ Google-ի բոլոր գաղտնիքները):
Այսպիսով, եկեք փաստենք PageRank-ի բանաձեւի դիտարկումից ստացած մեր առաջին օգտակար դրույթը.
Որեւէ էջի PageRank-ի մեծությունը կախված է ոչ միայն այդ էջի հղումը պարունակող այլ կայքէջի PageRank-ից, այլ նաեւ վերջինիս «տանող» հղումների քանակից: Այս նույն հարցը կարող ենք դիտարկել հակառակ ուղղությամբ. յուրաքանչյուր էջ իր սահմաններում ընկած բոլոր  «տանող» հղումների հետ այդ հղումների հաստեատեր-էջերին ուղարկում է միատեսակ՝ PR/C չափի «նպաստ» (share):
Ելնելով այս մտքից, PageRank-ի բանաձեւը կարող ենք դիտարկել նաեւ հետւեյալ հարթությամբ.
PR(A) = 0.15 + 0.85 (բոլոր «բերող» էջերի կողմից ուղարկած «նպաստ»-ների գումարը)
Եկեք առաջ շարժվենք եւ ձեւակերպենք PageRank-ի բանաձեւից ածանցվող երկրորդ օգտակար միտքը.
Որեւէ էջի` «տանող» հղմանն ուղարկվող «նպաստի» չափսը ուղիղ համեմատական է այդ էջի PageRank-ին եւ հակադարձ համեմատական՝ այդ էջի բոլոր «տանող» հղումների թվին:
Սա նշանակում է, որ բարձր PageRank ունեցող որեւէ էջում մեր կայքի էջերից որեւէ մեկի հղումը տեսնելուց կարելի է ուրախանալ, սակայն՝ վատ չէր լինի զննել այդ էջը վերեւից-ներքեւ եւ հաշվել, թե մեր կայքէջի հղումից բացի քանի՞ հատ նման «տանող» հղում է պարունակում այդ էջը: Միգուցե 100 հա՞տ, ինչպես մեր օրինակի Գ էջի դեպքում էր: Այս դեպքում, նույնիսկ եթե այդ էջը ուներ PR=6, ապա մեր «նպաստն» այդ «հզոր» էջից կազմել է միայն 6/100=0.06, (որն էլ բազմապատկվելով 0.85-ի հետ, կկազմի ինչ-որ չնչին թիվ՝ 0.051, որն այդ էջի՝ մեր PageRank-ին շնորհած բացարձակ չափն է):
Կարծես թե մենք արդեն քննարկեցինք որեւէ էջի PageRank-ի ձեւավորման երկու հիմնական բաղադրիչները՝ «բերող» հղման «որակը» կամ, ինչպես Google-ն է ակնարկում,  «կարեւորությունը»՝ ի դեմս PageRank-ի, եւ «բերող» հղման «նպաստի» չափսը՝ ի դեմս բերող էջում պարունակվող «տանող» հղումների քանակի: Կարծես թե վերջ, այդպես չէ՞: Թեեւ, մենք բաց ենք թողել բանաձեւի մի կարեւոր հատված: Ո՛չ, խոսքը 0.15-ի կամ 0.85-ի մասին չէ. այս երկուսն էլ հաստատուն «անկախ» թվեր են: Խոսքը բազմակետի մասին է, այսինքն՝ n թվի, որը ցույց էր տալիս դեպի մեր կայքէջ «բերող» հղումների քանակը: Մի պարբերություն վերեւ մենք Ձեզ քիչ հուսահատացրեցինք, թե ինչպիսի չնչին ազդեցություն կարող է թողնել մեր կայքէջի PageRank-ի բարձրացման վրա 100 հատ «տանող» հղում պարունակող նույնիսկ PR=6-անոց էջը: (Էլ չենք ասում այն ուղեցույցների մասին, որոնք ընդհանրապես PageRank չունեն, իսկ մեր հղումը ներառող էջը պարունակում է… եւս 40-50 հատ այլ կայքերի հղումներ):
Սակայն, վհատվել պետք չէ, պետք է միայն գործել: Այն էլ՝ խելամիտ կերպով (ինչպես հնչում էր «Եռանկյունի» կինոնկարում՝ պետք է գիտությամբ չալել): Մեր լուծումներից մեկը հենց այն է, որ մենք կարող ենք ունենալ հարյուրավոր փոքրիկ «նպաստներ», որոնք ի վերջո կարող են բարձրացնել մեր կայքէջի PageRank-ը: Մենք կարող ենք մեծացնել n-ը: Մեծացնելով «բերող» հղումների թիվը՝ մենք կնպաստենք մեր կայքէջի  PageRank-ի աճին: Ահա Ձեզ PageRank-ի բանաձեւից ածանցվող եւս մեկ՝ արդեն երկրորդ օգտակար միտքը:
Կարծում ենք՝ սկզբի համար այսքանը բավական է: Մի պայմանով՝ որ Ձեր մեկնաբանություններում դուք կառաջարկեք նոր եզրահանգումներ եւ նոր առաջարկություններ՝ ուղղված կայքէջի PageRank-ի բարձրացմանը:
Ծանոթություն
* PageRank անվանման «Page»-ը իրենից ներկայացնում է այս համակարգի հեղինակ Larry Page-ի ազգանունը:
Google PageRank-ի բնորոշումը
Ներկայումս բազմաթիվ վեբվարպետներ որպես իրենց կողմից ստեղծված կայքի հաջողության երաշխիք համարում են այդ կայքի PageRank-ի բարձրացումը։ Այս նպատակին հասնելու համար նրանք դիմում են տարբեր մեթոդների։ Ավելի փոձառուները կենտրոնանում են հենց իրենց կայքէջերի բովանդակային եւ կառուցվածքային բարեկարգման աշխատանքների վրա՝ միաժամանակ որդեգրելով հետադարձ հղումների համապատասխան ռազմավարություն։ Ավելի «ալարկոտները» դիմում են նաեւ այլ «վտանգավոր» քայլերի՝ վտանգավոր այնքանով, որ իրենց այդ քայլը կարող է հայտնաբերվել Google-ի կողմից, իսկ կայքը «կարմիր քարտի» արժանանա՝ զրոյացնելով նախկին հաջողությունները։
Goolge-ի կողմից կազմակերպված «խաղին» մասնակցելու եւ այդ խաղից շահելու համար մեզ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ի՞նչ են պահանջում նման խաղի կազմակերպիչները։ Այս հոդվածում մենք կանրադառնանք «Goolge-խաղի» մրցանակներից երեւի թե ամենակարեւորի՝ PageRank-ի լուսաբանմանը։
Goolge-ի PageRank™-ը իրենից ներկայացնում է Google-ի կողմից որեւէ կայքի գնահատման միասնական համակարգ։ Այն մշակվել է  Ստանֆորդի համալսարանում՝ Լարի Փեյջի* եւ Սերգեյ Բրինի կողմից։
PageRank-ը հիմնված է ոստայնի (web) յուրահատուկ թափանցիկ բնույթի վրա եւ օգտագործում է վերջինիս հղումներով լի կառուցվածքը՝ որպես որեւէ անհատական էջի գնահատման ցուցանիշ։ Ըստ էության, Google-ը մեկնաբանում է Ա էջից Բ էջին ուղղված հղումը որպես մեկ քվե՝ տրված Ա էջի կողմից Բ էջին։ Սակայն, Google-ը չի սահմանափակվում որեւէ էջի ստացած նման քվեների կամ հղումնեիր ընդհանուր թվի հաշվարկով. այն մեծ տեղ է հատկացնում նաեւ քվե տրամադրած էջի վերլուծությանը։ Այն քվեները, որոնք ստացվել են «կարեւոր» էջերից, ունեն ավելի մեծ կշիռ եւ օգնում են մյուս էջերին՝ դառնալու «կարեւոր»։ Այսպիսի եւ այլ գործոնների միջոցով Google-ը տարբեր էջերի հարաբերական կարեւորության վերաբերյալ ներկայացնում է իր տեսակետը։
Իհարկե, կարեւոր էջերը որեւէ արժեք չեն կարող ներկայացնել Ձեզ համար, եթե նրանք չեն համապատասխանում Ձեր որոնման բառերին։ Այսպիսով, Google-ը համակցում է PageRank-ը տեքստի համապատասխանության ճշգրիտ տեխնիկական միջոցների հետ՝ հայտնաբերելու այն էջերը, որոնք ե՛ւ կարեւոր են, ե՛ւ համապատասխանում են Ձեր որոնմանը։ Google-ը չի սահմանափակվում սոսկ որեւէ էջի սահմաններում բանալի բառի քանակի հաշվարկով. Google-ը հետազոտում է նաեւ այդ էջի (ինչպես նաեւ այն էջի, որը հղում է կատարում դեպի տվյալ էջը) կազմության տասնյակ այլ գործոններ՝ որոշելու, թե արդյո՞ք այդ էջը իրոք բավարար համապատասխանում է Ձեր որոնման բառին։
Աղբյուրը. Google. Our Search: Google Technology. Google searches more sites more quickly, delivering the most relevant results. PageRank Explained։
Նախ, եկեք այս բնորոշումից առանձնացնենք առանցքային նշանակություն ունեցող մտքերը՝ նկատի ունենալով, որ խոսքը վերաբերվում է Ձեր կայքի որեւէ էջին (ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ խոսքը ոչ թե ամբողջական կայքի, այլ նրա առանձին էջերի մասին է).
• PageRank-ը  Google-ի կողմից որեւէ Ձեր կայքէջին տրված անհատական վարկանիշն է։
• PageRank-ը հաշվի է առնում`
- Ձեր էջին ուղղված հղումների քանակը (quantity).
- այդ հղումներից յուրաքանչյուրի որակը (այսինքն՝ այն էջի PageRank-ը, որը պարունակում է Ձեր էջին ուղղված հղումը) (quality).
- այդ հղումներից յուրաքանչյուրի համապատասխանությունը Ձեր էջի բովանդակությանը (relevancy, authority).
- այլ գործոններ, որոնք հայտնի են միայն Google-ին (թեեւ ինտերնետում կարելի է հայտնաբերել բազմաթիվ հեղինակների եւ փորձագետների, որոնք փորձում են գաղտնազերծել «այլ գործոնները&raquo։
• Google-ի որոնման համակարգը արդյունքները ներկայացնելիս հաշվի է առնում`
- Ձեր էջի PageRank-ը.
- Որոնվող բառի համապատասխանությունը Ձեր էջի տեքստային բովանդակությանը.
- Ձեր էջի կազմության բազմաթիվ այլ գործոններ.
- Ձեր էջին հղումներ տրամադրող «արտաքին» էջերի համապատասխանությունը որոնող բառին.
- այլ գործոններ, որոնք հայտնի են միայն Google-ին։
• Google-ի որոնման համակարգը առաջնայնություն է տալիս այն էջին, որը լավագույնս է համապատասխանում վերոնշյալ կետի բոլոր ենթակետերին։
Այսպիսով. Goolge-ի PageRank-ը հայտնվել է համաշխարհային ոստայնում՝ փոխարինելու հղումների հանրաճանաչության (link popularity) կամ հետադարձ հղումների քանակի (backlink quantity)  պարզագույն հասկացություններին։
Ծանոթություն
* PageRank անվանման «Page»-ը իրենից ներկայացնում է այս համակարգի հեղինակ Larry Page-ի ազգանունը։
Օպտիմալացում ըստ որոնող համակարգերի (SЕО)
Որոնող համակարգերի նկատմամբ օպտիմալացումը (Search Еngine Оptimization, SЕО) ինքնուրույն գործունեություն է, որի նպատակն է ապահովել հանրահայտ որոնող համակարգերում (հատկապես՝ Google-ում) ըստ ընտրված բանալի բառերի որեւէ վեբկայքի բարձր (առաջատար) դիրք։ SЕО-ն ինտերնետային մարքեթինգի հոմանիշը չէ, ոչ էլ այն իրենից ներկայացնում է գովազդի մեթոդ։ Իրականում, SEO-ն պարզապես ինտերնետային մարքեթինգի միջոցառումներից մեկն է եւ կարծես թե՝ ամենակարեւորներից մեկը։
SЕО-ի սահմանումը ձեւակերպելուց հետո, կարծում ենք, տեղին է ճիշտ հասկանալ այս մեթոդի նշանակությունը։ Սակայն, մինչ այդ, եկեք հասկանանք որոնող համակարգերի (Search Еngine, SЕ) աճող դերը համաշխարհային ոստայնում։ Եթե մեկ տասնամյակ առաջ SЕ-ն դիտվում էր որպես ինտերնետային հանրության կարիքների համար ստեղծված օժանդակ ծառայություն, որը թույլ էր տալիս ըստ բանալի բառերի համաշխարհային ոստայնում հեշտությամբ հայտնաբերել այս կամ այն կայքը, ապա ներկայումս այն դարձել է ինտերնետի անբաժանելի մասը։ Որոնող համակարգերը, մասնավորապես՝ Google-ը, դարձել են նույն ինտերնետային հանրության վրա ազդելու հզոր միջոց։ Օրինակ, պատկերացնո՞ւմ եք. «web hosting»  արտահայտության որոնման արդյունքների առաջին էջում (կամ առաջին քսանյակի մեջ) որեւէ կազմակերպության հայտնվելը արդեն իսկ կարող է այդ կազմակերպությունը երաշխավորել ամսեկան 30,000 ԱՄՆ դոլարի եկամուտ։ Խոսքն այն մասին է, որ հայտնվելով որոնման արդյունքների առաջին էջում, այդ կազմակերպության առեւտրային շրջանառությանը արդեն իսկ կայուն կերպով կաճի՝ ելնելով հաճախորդների եւ պոտենցիալ գնորդների թվի շեշտակի բարձրացմամբ։ Իսկ ահա որոնման արդյունքների 4-րդ կամ 5-րդ էջում հայտնվելն արդեն իսկ որեւէ էական դրական ազդեցություն չի կարող թողնել նույն այդ կազմակերպության գործարար հաջողության վրա։
Այսպիսով, որոնող համակարգը այս կամ այն կազմակերպությանն ապահովում է որոշակի թրաֆիկ (traffic), այսինքն՝ հաճախորդներ (եւ կայքից օգտվողներ)՝ իրենց գումարներով եւ կրեդիտ-քարտերով։ Որքան բարձր է որեւէ վեբկայքի դիրքը որոնող համակարգում, այդքան բարձր է նույն այդ որոնող համակարգի կողմից կայքին (եւ կայքը ներկայացնող կազմակերպությանը) ուղղված թրաֆիկը։ Սովորաբար ինտերնետում որեւէ ապրանք կամ ծառայություն որոնող մարդիկ դիտում են միայն արդյունքների առաջին մի քանի էջը։ Ուստի որոնող համակարգից օգուտ կարող են քաղել միայն տվյալ բանալի բառի որոնմամբ առաջին մի քանի էջում հայտնված վեբկայքերը։ Ելնելով այս իրողությունից, մենք կարող ենք մի քիչ ձեւափոխել SEO-ի վերոնշյալ բնորոշումը եւ սահմանել, ոչ SEO-ն այն մասին է, թե ինչպես կարելի է ըստ որեւէ բանալի բառի վեբկայքը «բարձրացնել» մինչեւ որոնման արդյունքների առաջին էջ (իսկ այդ էջի սահմաններում՝ ապահովել հնարավերինս բարձր դիրք)։
Եթե ուշադրություն դարձրեցիք, ապա SЕО-ի սահմանման մեջ մշտապես շեշտվում է «ըստ բանալի բառի» արտահայտությունը։ Սա նշանակում է, որ չի կարող գոյություն ունենալ SEO՝ առանց բանալի բառի ճիշտ ընտրության։ Բանալի բառ(եր)ը (keyword(s))  հենց այն բառը կամ արտահայտությունն է, ըստ որի Google-ում կամ այլ համակարգում անհատը սկսում է իր որոնումը։ Մյուս կողմից, եկեք չմոռանանք, որ վեբկայքի բոլոր էջերի համար մենք կարող ենք սահմանել մեր այդ էջը հնարավորինս լավագույն բնորոշող բանալի բառերը։ Այս իմաստով, SЕО-ի նպատակն է հնարավորիս համապատասխանացնել ինտերնետից օգտվող անձի կողմից որոնման հնարավոր բանալի բառ(եր)ը՝ մեր կայքէջի բանալի բառեր(եր)ի հետ։ Սա դժվարին եւ ժամանակատար, սակայն լուծելի խնդիր է։ Այս դրույթն ավելի ընկալելի դարձնելու համար բերենք մի օրինակ. եթե դուք այստեղ՝ Հայաստանում ստեղծել եք անգլալեզու կայք, որն այցելուներին առաջարկում է որեւէ X ապրանք, ապա արժե խորությամբ ուսումնասիրել եւ տալ հետեւյալ հարցերի պատասխանները՝
1. Ինչպիսի՞ բանալի բառերից կարող է օգտվել ինտերնետում X ապրանքը որոնող պոտենցիալ գնորդը (կանխատեսում).
2. Իրականում, որոնող համակարգերում (օրինակ՝ Google-ում) միջինը ի՞նչ հաճախականությամբ է օգտագործվում 1-ին կետում Ձեր կողմից կանխատեսված բառերը կամ արտահայտությունները (բառակապակցությունները) առանձին-առանձին վերցված.
3. Երկրորդ կետի մեթոդով, անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել, թե  Google-ում միջինը ի՞նչ հաճախականությամբ է օգտագործվում այլ բառերը կամ արտահայտությունները (բառակապակցությունները), որոնք որեւէ տրամաբանական կապ ունեն X ապրանքի հետ.
4. Ելնելով 2-րդ եւ 3-րդ կետերի արդյունքներից (այս երկու փուլերի գործընթացը կկոչվի keyword suggestion), ընտրել այն բառերը, որոնք Google-ում հանդիսանում են լայն որոնման առարկա (այսինքն՝ որոնվում են ամենահաճախակի կերպով), սակայն իրենցից ներկայացնում են ոչ շատ ընդհանրական բառեր եւ լավագույնս են համապատասխանում Ձեր X ապրանքին։ Սա ամենաբարդ եւ ամենախելամիտ լուծումը պահանջող կետն է, քանի որ դուք պետք է մեկտեղեք ինտերնետային ընդհանրությունը եւ Ձեր ապրանքի առնաձնհատկությունը։
Այսպիսով, 4-րդ կետում բանալի բառերի ցուցակից ընտրված բառերը կհանդիսանան Ձեր X ապրանքը ներկայացնող կայքէջի բանալի բառերը, որոնք կարող են բարելավել այդ էջի SE-դիրքը՝ ըստ բանալի բառերի։ Այս ամբողջ գործընթացը կոչվում է բանալի բառերի օպտիմալացում (keywords optimization)։
SEO-ի հաջորդ փուլը որոնող համակարգերի նկատմամբ բուն կայքէջի օպտիմալացումն է (on-page SEO)՝ տեխնիկական հնարքների մի ամբողջ հավաքածու, որի նպատակն է Ձեր կայքէջն ամենաբարենպաստ ընթեռնելի դարձնելը (բանալի բառերի իմաստով) որոնող համակարգի կողմից։ Ավելի պարզ լեզվով ասած՝ որոնող համակարգը պետք է հեշտությամբ «ճանաչի» Ձեր էջը միլիոնավոր այլ էջերի մեջ եւ հեշտությամբ «յուրացնի» այդ էջը (ավելի կոնկրետ՝ հեշտությամբ «կարդա» էջի տեքստային մասը եւ անպայման հանդիպի այն բանալի բառ(եր)ը, ըստ որի կատարվել էր որոնումը)։ Կայքէջի օպտիմալացման հիմնական տարրերը ներկայացվում են ստորեւ։
1. Որոնող համակարգի կողմից հեշտությամբ ճանաչվող URL-ներ (SE Friendly URL’s) - սա նշանակում է, որ կայքի առանձին էջերի URL-ները պետք է լինեն միեւնույն ժամանակ ե՛ւ հեշտ ընթեռնելի, ե՛ւ պարունակեն օգտակար տեղեկատվություն (լավագույն դեպքում՝ բանալի բառեր)։ Հայկական կայքերի ուղեցույցը կազմված է առանձին բաժիններից եւ ենթաբաժիններից, որոնցից յուրաքանչյուրի URL-ն արդեն իսկ ընդհանուր գաղափար է տալիս էջի բովանդակության մասին։ Օրինակ, «գործարարության» բաժնի էջի URL-ն է՝ http://www.directory.f5blog.com/business/, իսկ այս բաժնի «ինտերնետային հանգույցներինը»՝ http://www.directory.f5blog.com/business/portals/: Ահա Ձեզ SE-friendly URL-ի մի օրինակ: Դե հիմա պատկերացրեք, եթե նույն վերոնշյալ երկու URL-ները ներկայացվեին որպես http://www.directory.f5blog.com/index.php?c=13 (սա «գործարարության» բաժնի էջի URL-ն է) եւ http://www.directory.f5blog.com/index.php?c=96 (սա էլ «ինտերնետային հանգույցներ» բաժնի էջի URL-ն է), ինչքանո՞վ այս «ուղիները» ընդունելի կլինեն որոնող համակարգերի կողմից։ Կարծում ենք, ամեն ինչ հասկանալի է՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների։
2. Կայքէջի վերնագրի SE-օպտիմալացում (Title SEO). սա խիստ կարեւոր կետ է, որին կանրադառնանաք առանձին հոդվածով։
3. Կայքէջի մետա-բաժնի SE-օպտիմալացում (Meta Tags SEO)՝ խոսքն առաջին հերթին վերաբերվում է մետա բանալի բառերին (Meta Keywords) եւ մետա նկարագրությունը (Meta Description)։ Սա նույնպես կարեւոր կետ է, որին նվիրված է առանձին հոդված։
4. Կայքէջի տեքստային մասում բանալի բառերի առանձնացում տեքստի մյուս բառերից եւ արտահայտություններից՝ վերնագրերի (Headings, H1, H2 եւ այլն), տառի հաստացման (Bold), թեքման (Italic), որպես հիպերտեքստ ներկայացման (A HREF) եւ այլն։ Կարեւոր է իմանալ, որ այս միջոցով մենք բանալի բառերը ավելի տեսանելի ենք դարձնում ոչ միայն էջն ընթերցող անձի, այլ նաեւ որոնող համակարգի համար։
4. Կայքէջի տեքստային մասում բանալի բառերի բարձր խտության եւ առաջնահերթության ապահովում (Keyword Density and Prominence): Նույն X ապրանքի օրինակով, հիշեցնենք այս երկու դրույթների իմաստը`
ա) բարձր խտության ապահովում՝ «Ձեր դուր կգա մեր ապրանքը» նախադասության փոխարեն՝ «Ձեր դուր կգա X ապրանքը».
բ) առաջնահերթության ապահովում՝ «Ձեր դուր կգա X ապրանքը» նախադասության փոխարեն՝ «X ապրանքն այն է՝ որի կարիքն ունեք հենց դուք»։
SEO ռազմավարության մի առանձին եւ կարեւոր մաս է կազմում այսպես կոչված հղումների կառուցման SE-օպտիմալացումը (Link Building SEO), որի էությունը միայն այնպիսի հետադարձ հղումների ձեռքբերումն է, որը միայն կնպաստի կայքի վարկանիշի (PageRank) եւ հանրաճանաչության (Popularity) բարելավմանը։ Այս մեթոդի եւ ուղեցույցներում (directory) գրանցման հմտությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով համապատասխան հոդվածները։ Հղումների կառուցման SE-օպտիմալացումը ներառումն է նաեւ այսպես կոչված հոդվածների ներկայացումը (Article Marketing), կայքի «բլոգավորում» եւ մասնակցությունը այլ՝ Ձեր կայքին մոտ կանգնած բլոգերի անցուդարձին, ֆորումներին եւ այլն։
Ի մի բերելով վերոնշյալը, մեկ անգամ եւս թվարկենք SEO հիմնական փուլերը`
• բանալի բառերի օպտիմալացում.
• էջի օպտիմալացում.
• հղումների օպտիմալացում։
Կայքի նախագծում
Վահագն Պոդոսյան
Հայաստան, Երեւան
users.freenet.am/~softcity
Որակյալ կայքի պատրաստումը պահանջում է ժամանակ եւ հետեւողական եռանդուն աշխատանք։ Փորձը ցույց է տալիս, որ «մի շնչով» եւ հանպատրաստից ստեղծված կայքերը սովորաբար տապալվում են՝ չարժանանալով ինտրենետային հանրության ուշադրությունը։ Նման գործելակերպը բնորոշ է հատկապես  կայքէջի պատրաստման ոլորտի սկսնակներին, երբ նրանք, հաճախ մոռացության մատնելով ամենակարեւորը՝ էջի բովանդակությունը, իրենց ողջ ուշադրությունը սեւեռում են  այնպիսի մանրամասնությունների վրա, ինչպիսիք են՝ գունային երանգների ընտրությունը, տառաձեւը, տառաչափսը եւ այլն։ Կայքի ստեղծումը լուրջ աշխատանք է, որը մեկտեղում է հեղինակի ստեղծագործական ունակությունները, տարբեր վեբ-լեզուների եւ ծրագրավորման գիտելիքները, կայքէջի ձեւավորման հմտությունները, համապատասխան քարոզչական միջոցառումները եւ այլն։  Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքի համար տրամաբանական կլինի, եթե կայքի ստեղծման բուն գործնական քայլերին նախորդի այդ կայքի նախագծումը՝ նպատակների եւ խնդիրների սահմանում, ըստ դրանց՝ ակնկալվող աշխատանքի ծավալի վերլուծություն, ներդրվող միջոցների (ժամանակ, անձնակազմ, դրամական միջոցներ եւ այլն) արդյունավետության գնահատում, միջոցառումների նույնականացում՝ ըստ ժամանակացույցի, ակնկալվող արդյունքների գնահատման չափորոշիչների ընտրություն եւ այլն։ Սույն հոդվածում մենք կանրադառնանք կայքի նախագծման առանցքային դրույթներին։
Նախ եւ առաջ, յուրաքանչյուր աշխատանք, այդ թվում՝ կայքի պատրաստումը, պետք է հետապնդի որեւէ նպատակ (goal, long-term goal), որին հասնելու համար պետք է նույնականացնել առաջնահերթ խնդիրները։ Եթե նպատակը կարող է եւ լինել անորոշ՝ ինչպես արդյունքների, այնպես էլ դրանց հասնելու ժամանակի իմաստով, ապա խնդիրները պետք է լինեն հստակ, իրատեսական եւ «չափելի » (կամ գնահատելի)։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ բնույթի կայք եք պատրաստվում ստեղծել՝ անձնական կայքէջ, ժամանցային կամ առցանց վաճառքի հանգույց, դուք պետք է սկզբից եւեթ պարզաբանեք (ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր թիմակիցների եւ գործընկերների համար), թե ի՞նչ նպատակ է հետապնդում այդ նախագիծը։ Կայքի ստեղծման նպատակի սահմանմամբ մենք կարող ենք ստանալ բազմաթիվ «ինչո՞ւ»-ների եւ «ինչպե՞ս»-ների պատասխանների բանալին։ Ովքե՞ր են լինելու մեր կայքից օգտվող մարդիկ։ Ի՞նչ կարիքներ եւ նախասիրություններ ունեն նրանք։ Ինչպիսի՞ ծառայություններ ենք տրամադրելու նրանց։ Ինչպե՞ս։ Անհրաժեշտություն կառաջանա նաեւ իրականացնել փոքր շուկայագիտական վերլուծություն, որն էլ կտա «ի՞նչ» եւ «ինչպե՞ս» հարցերի պատասխանները։  Աշխարհում «հենց այնպես» ոչ մի բան չի լինում. նույնիսկ անձնական կայքէջն ունի իր նպատակը, օրինակ՝ ներկայացնել մեր անձը, մեր հետաքրքրությունները, մեր մտահոգությունները եւ կարծիքները ներկայացնել ուրիշներին եւ այլն։
Խնդիրները (objectives), ինչպես արդեն նշեցինք վերեւում, ի տարբերություն նպատակի, այն իրատեսական ճանապարհներն են, որոնց իրականացմամբ մենք լավագույն դեպքում` կհասնենք կամ առնվազն` կմոտենանք մեր ձեւակերպած նպատակին։ Հարկ ենք համարում առանձնահատուկ կերպով նշել, որ նպատակի եւ խնդիրների ձեւակերպումը պետք է հիմնված լինի առկա իրավիճակի, մրցակիցների եւ նախատեսվող ծրագրի հնարավոր խոչընդոտների, ռիսկերի, թույլ կողմերի եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիների ընդլայնված վերլուծության վրա։ Օրինակ՝ եթե ցանկանում եք նախաձեռնել ֆորումային հանգույց, ապա անհրաժեշտ կլինի ճշտել, թե ովքե՞ր են լինելու Ձեր հավանական այցելուները, ի՞նչ նմանատիպ ֆորումներ կան ինտերնետային «շուկայում», ի՞նչ հաջողությունների են հասել այդ ֆորումները եւ ի՞նչ բացթողումներ ունեն (բնական է, որ ավելի լավ է սովորել այլոց սխալներից, քան՝ սեփական)։
Խնդիրներից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է մեկ կամ մի քանի հիմնական միջոցառումներից (Activities), որոնք իրենցից ներկայացնում են այդ խնդիրների լուծման գործնական քայլերը։ Միջոցաումներն իրականացնելիս կարեւոր է հաշվի առնել հետեւյալ կետերը`
• գործընթացներն իրականացնողներ՝ անձնակազմ, թիմ, ժամանակավոր աշխատողներ ու այլն (staff).
• առկա եւ հնարավոր գործընկերներ (partners).
• մեթոդներ (methods).
• նախատեսված աշխատանքների ժամանակացույց (timetable).
• անհրաժեշտ ներդրումներ եւ դրամական միջոցներ (budget)։
Այստեղ կարելի է կանգ առնել եւ առանձնահատուկ նշել, որ թեեւ վերոնշյալ թվարկման բոլոր կետերն էլ պետք է սահմանել մինչեւ կայքի պատրաստումը, դա չի նշանակում, որ նախապես սահմանված դրույթները չեն կարող ենթարկվել իրավիճակային փոփոխությունների՝ ըստ առկա արդյուքների, հնարավոր խոչընդոտների եւ դրանց հաղթահարման եղանակների գնահատման արդյունքների։
Ընթերցելով այս հոդվածը, Ձեզնից ոմանց մոտ կարող է հարց ծագել, թե՝ արդյոք շատ չե՞նք բարդացնում կայքի ստեղծման գործընթացը։ Արդյո՞ք միշտ է պետք լինելու նախագծել որեւէ կայքի ստեղծման այն նրբությունները, որոնք ներկայացվեցին վերեւում։ Հավատացնում ենք Ձեզ, որ Դուք, ուզեք թե չուզեք, առանձին-առանձին (կամ, վատթարագույն դեպքում՝ բոլորը միաժամանակ)  առնչվելու եք վերոնշյալ բոլոր կետերի հետ։ Իմաստությունը հենց նրանում է, որ բոլոր խնդիրների լուծումը տաք ժամանակին եւ լավագույն ձեւով։
SSI հիմունքները. ինչո՞ւ եւ ինչպե՞ս օգտագործել
SSI-ն (server side includes) պարզագույն մեթոդ կամ միջոց է, որը թույլ է տալիս ինչպես խնայել վեբվարպետների ժամանակը (որը, որպես կանոն, չի տեղավորվում օրվա 24 ժամերի սահմաններում), այնպես էլ «թեթեւացնել» կայքի բոլոր էջերը։ Սովորաբար, SSI-ի նման «օժանդակությունից» չեն օգտվում միայն վեբ-սկսնակները (հատկապես՝ ինձ նման ինքնուսույցները), այն էլ՝ մինչեւ այդ մասին տեղեկանալը։ Պատկերացրեք, որ ունեք 50 էջից բաղկացած վեբկայք, որի մեջ օրերից մի օր ցանկանում եք փոփոխել ինչ-որ մի տարր, ասենք՝ Ձեր կայքի լոգոն։ SSI չպարունակող կայքի դեպքում դուք ստիպված եք լինելու այդ փոփոխությունը կատարել… բոլոր 50 էջերում։ Ի տարբերություն վերջինիս, SSI-ների վրա կառուցված վեբկայքի պայմաններում, դուք այդ փոփոխությունը կիրականացնեք միայն 1 ֆայլի սահմաններում (այն SSI-ի, որը պարունակում է կայքի լոգոն), որի արդյունքում, այդ փոփոխության արդյունքները կարտացոլվեն բոլոր 50 էջերում (որոնք ի սկզբանե պարունակում են նույն այդ արդեն իսկ փոփոխության ենթարկված SSI-ֆայը)։ Եթե առաջին անգամ եք առնչվում SSI-ի հետ, մի տարակուսեք, որ վերեւի տողերը մի քիչ անհասկանի թվացին Ձեզ. այդ հոդվածի նպատակն էլ այն է, որ «ամեն ինչ ընկնի իր տեղը», եւ եւ այն, ինչ առաջին հայացքից թվում էր անհասկանալի, յուրացնեք լիարժեքորեն։
Նախ, եկեք հասկանանք SSI-ի էությունը։ Այս նպատակի համար եկեք վերհիշենք, թե որեւէ մեկ կայքի սահմաններում, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի մեծության կայքի մասին է խոսքը եւ քանի էջից է այն բաղկացած՝ 50 կամ 5000, ինչպիսի՞ ընդհանրություններ կան այդ 50 կամ 5000 էջերի միջեւ։ Պատասխանը պարզունակ է. էջի որոշ տարրեր կրկնվում են բոլոր էջերում։ Օրինակ, էջի վերնամասը (header), մենյուն (navigation) եւ ստորին մասը (footer), սովորաբար կրկնվում են բոլոր էջերում (ես նշեցի միայն երեք կառուցվածքային տարր, սակայն իրականում դրանց թիվը կարող է լինել ավելի շատ)։ Ավելի հասկանալի լինելու համար, կարող ենք նույն այս օրինաչափությունը դիտարկել հակառակ ուղղությամբ. ինչո՞վ են իրարից տարբերվում նույն կայքի տարբեր էջերը. իհարկե, իրենց բովանդակային մասով (ասենք, տեքստով)։ Մնացածը լրիվությամբ (կամ որոշ փոփոխություններով) համընկնում են մյուս էջերի հետ։
Այս միտքն ավելի ամրապնդելու համար եկեք դիտարկենք այն էջը, որտեղ տեղադրված է այս հոդվածը, որը եւ այս պահին ներկայացված է Ձեր համակարգչի մոնիտորին։ Եթե դուք դիտեք այս էջի HTML կառուցվածքը (բրաուզերի մենյուից՝ Veiw > Source), ապա կհամոզվեք, որ այն ունի որեւէ էջին հատուկ ամբողջական կառուցվածք։ Այսինքն՝ էջը Ձեզ կարտացոլվի որպես ամբողջական 1 ֆայլ։ Իրականում, այս էջն իրենից ներկայացնում է 1 ֆայլ, որն իր մեջ պարունակում է 7 այլ ֆայլեր։ Այս ֆայլերը, որոնք նույն SSI-եր են, պատրաստվել են առանձին-առանձին եւ դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է ամբողջական էջի որեւէ կոնկրետ կառուցվածքային տարր։ Եկեք տեսնենք, թե իրականում ինչպիսի՞ կառուցված ունի նույն այս էջը՝ այնպիսին, ինչպիսին կառուցել ենք մենք։ Սկսենք էջի վերեւի մասից եւ իջնենք ներքեւ։
1. Header (լոգո), ներկայացված է header.php ֆայլով
2. Subheader («Առաջարկել կայք», «Առաջարկել հոդված», որոնման դաշտ) - subheader.php
3. Բովանդակություն (այս հոդվածի տեքստային մասը, սովորաբան անվանում են content)
4. Right Bar (աջից՝ բաժինների թվարկում...) - right_bar.php
5. Footer (էջի ստորին մասը) - footer.php
6. Social Bookmarking (էջի ստորին մասը) - bookmarks.php
7. Counters (էջի ամենաստորին մասը՝ հաշվիչներ) - counters.php
Ինչպես նկատեցիք, բովանդակությունից բացի (3-րդ կետը) մյուս 6 կետերն իրենցից ներկայացնում են SSI  ֆայլեր, որոնք չունեն HTML էջին բնորոշ կառուցվածք, նրանք չեն պարունակում HTML, HEAD, BODY, եւ միայն կազմված են կառուցվածքային այն տարրի կոդերից, որը եւ ներկայացնում են։
Այս ամենը ըմբռնելուց հետո, մեզ մնում է միայն հասկանալ, թե ինչպե՞ս ենք մի էջից «կանչում» մեկ այլ ֆայլ, մեր օրինակում՝ ինչպե՞ս ենք այս հոդվածի էջում «ներդնում» մնացած SSI-ֆայլերը։
Եթե մեր էջը .html կամ .htm տեսակի է, ապա SSI-ֆայլը կանչվում է հետեւյալ կոդավորմամբ.
[!--#include file="ճանապարհը (path) դեպի տվյալ SSI-ֆայլը/SSI-ֆայլ” --] *
Եթե մեր էջը .php տեսակի է, ապա SSI-ֆայլը կանչվում է այսպես կոչված PHP-include կոդավորմամբ.
[?php include ("ճանապարհը (path) դեպի տվյալ SSI-ֆայլը/SSI-ֆայլ"); ?]
Դարձյալ մեր օրինակում (մեր էջերը php տիպի են), մենք բոլոր SSI ֆայլերը ստեղծել եւ պահել ենք inc փաթեթում (folder), ուստի այն էջը, որը այս պահին Ձեր առջեւում է, ունի հետեւյալ կառուցվածքը։
Բուն հոդվածը (այս մասը սովորաբար անվանում են՝ բովանդակություն (content))
Մյուս հոդվածները ներկայացնող էջերում վերոնշյալ կառուցվածը կպահպանվի նույնությամբ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ բուն հոդվածից (կամ էջի բովանդակությունից), որը տարբեր էջերի համար կլինի տարբեր։ Էջի մնացած կառուցվածքային տարրերը, որոնք ներկայացվում են SSI-ներով, կարող են պահպանվել նույնությամբ կայքի մնացած էջերում։
Ավելորդ չեմ համարում նշել, որ էջի HTML կառուցվածը Veiw > Source-ով դիտելիս դուք չեք էլ նկատի SSI ֆայլերը, այլ կտեսնեք այն կոդերը, որոնք պարունակվում էին այդ ֆայլերում: Այսպիսով, մեր այս հոդվածի էջը՝ որպես ֆայլ, ավելի պարզունակ, կարճ եւ «թեթեւ&raqio; է, քան նույն նույն այդ ֆայլի Veiw > Source-ով արտացոլումը։
Հասկացա՞ք SSI-ի գաղտնիքը։ Այժմ տեսնենք, թե ի՞նչ կտա էջի նման կառուցվածքը։
1. Էջը դառնում է «թեթեւ» (կարծում եմ, տեսնելով էջի վերոնշյալ կառուցվածը եւ այն, ինչ կտեսնեք նույն էջը Veiw > Source-ով, կհամոզվեք ինքներդ)։
SSI-ի մնացած նրբությունների եւ հմտությունների մասին, կարծում եմ, կառնչվեք՝ գործնականում աշխատելով նման եղանակով։
* Ուշադրություն. տեքստում "<" եւ ">"  նշանների փոխարեն օգտագործվել են "[" եւ "]" նշանները, որպեսզի չխեղաթյուրվի էջի արտաքին տեսքը։
Ինչո՞ւ գրանցվել ուղեցույցներում
Վեբ-վարպետների մեծ մասը, ավարտուն տեսքի հասցնելով իրենց կողմից մշակված որեւէ վեբ-նախագիծ, որպես վերջինիս քարոզչության (promotion) առաջին քայլերից մեկը, սկսում են իրականացնել այդ կայքի՝ տարբեր ուղեցույցներում (web directories) գրանցելու գործընթացը։ Միեւնույն ժամանակ, նրանք փորձում են կայքը գրանցել նաեւ հանրահայտ որոնող համակարգերում, ինչպիսիք են Google-ը, Yahoo-ն եւ այլն։ Այս հոդվածում մենք Ձեզ կներկայացնենք, թե ինչպե՞ս կարող է ուղեցույցներում եւ որոնող համակարգերում որեւէ կայքի խելամիտ գրանցման գործընթացը նպաստել վերջինիս հանրաճանաչության եւ վարկանիշի բարձրացմանը։ Մենք հատուկ ենք շեշտադրել ենք «խելամիտ» բառը, քանի որ տարբեր ուղեցույցներում գրանցվելու բավականին ժամանակատար եւ նույնիսկ ձանձրալի գործընթացը կարող է շոշափելի դրական արդյունքի բերել միայն այն դեպքում, եթե այն իրականացվում է ոչ թե քաոսային, զանգվածային եւ հանդիպած բոլոր ուղեցույցներում, այլ նպտակասլաց՝  ըստ հիմնական «թիրախ» խնդիրների։
Սակայն, եկեք նախ պարզենք, թե ինչո՞վ են իրարից տարբերվում որոնող համակարգերը (Search Engines, SE) եւ վեբ-ուղեցույցները (Web Directories)։ SE-ը մի համակարգ է, որը հնարավորություն է տալիս ըստ որոնվող «բանալի բառերի» համաշխարհային ոստայնում կամ ինտերնետում որոնել եւ գտնել այդ բառերը պարունակող կայքէջերը։ Որոնող հանակարգերը իրենցից ներկայացնում են համակարգչային ծրագրեր (սովորաբար նման ծրագրային փաթեթներն անվանում են crawler), որոնք ինտերնետում հայտնաբերում եւ ինդեքսավորում են առցանց կայքէջերը։  Տարբեր որոնող համակարգեր օգտագործում են տարբեր որոնող ծրագրեր, որոնք էլ հիմնված են կայքէջերի ինդեքսավորման տարբեր ալգորիթմների վրա (հուսով ենք, որ ոչ ուշ ապագայում մեր կայքում կհրապարակվի այս մեթոդների մասին առանձին հոդված)։ Օրինակ, Google-ի որոնող ծրագիրը կոչվեւմ է Googlebot։ Ի տարբերություն որոնող համակարգի, ուղեցույցն իրենից ներկայացնում է հարյուրավոր եւ հազարավոր կայքերի առցանց շտեմարան, որտեղ վերջիններս մուտքագրված եւ խմբավորված են համապատասխան բաժիններում եւ ենթաբաժիններում։ Եթե որոնող համակարգն ավտոմատ կերպով ինդեքսավորում է տվյալ կայքէջը, ապա ուղեցույցը կազմվում է կայքի կառավարչի կամ վեբ-վարպետի անմիջական մասնակցությամբ, որն ընտրում է ինչպես ուղեցույցը, այնպես էլ այն բաժինը եւ ենթաբաժինը, որտեղ ցանկանում է տեսնել իր կայքը։ Ավելին, ուղեցույցի կառավարիչն իր հերթին կարող է անմիջականորեն մասնակցել ուղեցույցի կառուցվածքի եւ պարունակության խմբագրմանը։
Այժմ եկեք պատասխանենք այն հարցին, թե ինչպիսի՞ օգտակարություն կարող է ունենալ ուղեցույցներում Ձեր կայքի գրանցման գործընթացը։
Այժմ եկեք ենթադրենք, որ F5 ուղեցույցը գրանցված է  100 տարբեր ուղեցույցներում, եւ այս 100-ը միասին վերցրած, օրեկան 10 այցելու են «ուղարկում» դեպի մեր կայք։ Ահա՛ թե ինչպես տարբեր ուղեցույցներում գրանցվելը կարող է մեզ կայուն կերպով «մատակարարել» (մարդկանց իմաստով անհաջող բառ է, սակայն հաջող կերպով արտացոլում է միտքը) այցելուներ, որոնց մի մասն էլ հետագայում կարող է վերածվել F5 ուղեցույցի մշտական օգտագործողներ  (սա նույնպես կախված մեր կայքի որակից եւ բովանդակության թարմացման հաճախականությունից)։
Այս քիչ թե շատ հաջողված նկարագրությունից հետո, համոզված ենք, որ դուք լիովին ընկալեցիք, թե ինչո՞ւ է կարեւոր Ձեր կայքը գրանցել միայն որակյալ եւ բարձր վարկանիշ (Google PageRank) վայելող ուղեցույցներում, որոնք ի սկզբանե ունեն բազմաթիվ օգտագործողներ, իսկ վերջիններս էլ վստահում են ուղեցույցի տրամադրած հղումները։ Ի լրումն, այս կամ այն ուղեցույցի ամենահամապատասխան բաժնում եւ ենթաբաժնում հանգրվանած մեր կայքը կերաշխավորի, որ այդ ուղեցույցից դեպի մեր կայք այցելած անհատն ի սկզբանե հասկանում է, թե ի՞նչ տեսակի եւ բովանդակության կայք է այցելում (եւ՝ ինչո՞ւ)։
• Որակյալ եւ բարձր վարկանիշ վայելող ուղեցույցները որոնող համակարգերի կողմից սովորաբար ընդունվում են որպես «փորձագիտական շտեմարաններ», որոնցում շատ քիչ հավանական է, որ տեղ կգտնի որեւէ «անորակ» կայք (չմոռանանք, որ նման ուղեցույցներում որեւէ կայքի գրանցման հաստատմանը նախորդում է այդ կայքի փորձագիտական գնահատումը՝ կայքի ավարտուն եւ հստակ կառուցված ունենալը, վարկանիշը, այցելուների թիվը, բովանդակությունը, «չգործող» հղումների առկայությունը եւ այլ գործոններ, իսկ ավելի մեծ ուղեցույցներում պարբերաբար նախաձեռնվում են գրանցված կայքերի շարունակական գնահատում)։ Իհարկե, «փորձագիտական շտեմարան» ասվածը խիստ պատկերավոր է, քանի որ որոնող համակարգն, ի վերջո, պարզապես ավտոմատ գործողություններ իրականացնող ծրագիր է։ Սակայն, պարզվում է, որ նման ծրագրերը բավականին «խելոք» են՝ տարբերելու որակյալն անորակից, եւ անգամ իրականությունը կեղծիքից։
•  Բարձր վարկանիշով ուղեցույցներին որոնող համակարգերի կողմից  «շնորհվում է» ավելի մեծ թվով էջերի ավելի արագ ինդեքսացիա, իսկ սա նշանակում է, որ, հայտնվելով նման մեկ ուղեցույցում, Ձեր կայքը ստանում է լրացուցիչ մեկ հետադարձ հղում (backlink)։ Դե, պատկերացրեք. եթե Ձեր կայքը գրանցված է  100 ուղեցույցում, որոնցից 20-ը (ենթադրաբար) ունի բարձր վարկանիշ, ապա գրանցվելուց որոշ ժամանակ անց ինտերնետում դուք կհայտնաբերեք Ձեր կայքը՝ որպես այս կամ այն ուղեցույցի այս կամ այն բաժնում առկա հղում։ Ինտերնետում նախ աստիճանաբար կհայտնվեն այս 20,  իսկ ամիսներ անց՝ նաեւ մյուս ուղեցույցների Ձեր հղումները։ Այսպիսով, ավտոմատ կերպով (այստեղ Ձեզ անհրաժեշտ կլինի միայն «զինվել համբերությամբ» եւ «ակտիվ» կերպով սպասել՝ օրեցօր բարձրացնել Ձեր կայքի որակը) Ձեր կայքը բարձրացնում է իր հանրաճանաչությունը (link popularity)։
Ի մի բերելով, եկեք հիշենք, որ որակյալ եւ ճիշտ ուղեցույցներում գրանցելը կարող է նպաստել Ձեր կայքի. 1) թրաֆիկի (այցելուների թվի) բարձրացմանը, 2) հանրաճանաչության (հետադարձ հղումների) բարձրացմանը եւ 3) կայքի վարկանիշի բարձրացմանը, ինչը եւ պահանջվում էր Ձեզնից՝ որպես կայքի քարոզչության հիմնական նպատակ։
Ուղեցույցներ հայկական կայքերի համար
Ունենալով հայկական կայքերի ուղեցույց՝ իմ առօրյա գործունեության մի մաս եմ դարձրել համաշխարհային ոստայնում այնպիսի ուղեցույցների հայտնաբերումը, որոնք ընդունում են հայալեզու կայքեր։ Ստորեւ Ձեր ուշադրությանն է ներկայացվում նման ուղեցույցների ցանկը։ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ այս ցանկը իմ կողմից կթարմացվի շաբաթական մեկ անգամ, այնպես որ առաջարկում ենք պարբերաբար վերադառնալ այս գրառմանը: Ես ակնկալում եմ նաեւ, որ ցանկը կթարմանա եւ ամբողջական տեսք կստանա նաեւ Ձեր օգնությամբ (կարող եք նաեւ ներկայացնել Ձեր առաջարկությունները՝ որպես մեկնաբանություն)։
Ավելացվել է 26.08.07 (20 ուղեցույց)։
• DMOZ (Open Directory Project) - Հայաստան
• Google Directory - Armenia կամ Armenia
• Yahoo Directory - Armenia
• SEO Friendly PR (PR0)
• SEO Friendly Rank (PR0)
• SEO Friendly Ranking (PR0)
• SEO Optimization Friendly (PR0)
• Article Zones (PR3)
• Blue Directory (PR2)
• Make Me Popular (PR2)
• Mercury Directory (PR3)
• UUIQ directory (PR3)
• Neon Links (PR2)
• Site Directory 1 (PR0)
• Special Directory PR2)
• Submission 4 U (PR5)
• URL Chief (PR3)
• URL Directory 1 (PR0)
• Vrok (PR2)
• Your Site Library (PR3)
Ավելացվել է 27.08.07 (10 ուղեցույց)։
• Topnetranks.com (PR0)
• Site Avenue * Walk Trough The Internet (PR3)
• SiteAward.info Web Directory (PR2)
• Simply Bobs Web Web Directory (PR2)
• Simple Directory (PR2)
• Good Directory (PR2)
• SEO Directory (PR2)
• SEO Executive (PR4)
• SEO Craze (PR3)
• SiteMatrix (PR3)
Ավելացվել է 31.08.07 (10 ուղեցույց)։
• Typo Drome (PR3)
• SEO Friendly Web Directory (PR3)
• Top Directory1 (PR0)
• Quick Directory (PR2)
• Poozl Directory (PR2)
• Premium Sites Directory (PR2)
• Ploovi Web Directory (PR3)
• Simple Free Web Directory (PR4)
• Picked Sites Web Directory (PR2)
• PickedLinks.com link directory (PR1)
Ավելացվել է 09.09.07 (10 ուղեցույց)։
• Websites.am (PR4)
• Armenian.Links.com (PR5)
• Armenia.Links.com (PR4)
• Ayo.am (PR4)
• Xatchmeruk.com (PR4)
• Karabakh.biz (PR4)
• ArmNetWork.com (PR3)
• Top.Hayastan.com (PR5)
• Armlinks.by.ru (PR0)
• ArmeniaDirectory.com/ (PR5)
Ներկա պահին ցանկը պարունակում է 50 ուղեցույց։
Ուշադրություն. այս ցուցակը Ձեր կայքում տեղադրելու դեպքում խնդրում ենք չմոռանալ նշել մեր կայքի հղումը (աղբյուրը)։ Շնորհակալություն։
Որեւէ կայքէջի բանալի բառերի համապատասխանեցումը (keyword optimization) իրենից ներկայացնում է հանրահայտ որոնող համակարգերի կողմից (Google, Yahoo եւ այլն) այդ էջի առաջատար տեղ ձեռք բերելու (SERP) ամենակարեւոր գործոններից մեկը։ Միեւնույն ժամանակ, ճիշտ բանալի բառերի ընտրությունը հաճախ արհամարհվում է բազմաթիվ վեբ-վարպետների կողմից. նրանցից շատերը սխալմամբ թերագնահատում են առանցքային բառերի իրական նշանակությունը։ Նրանք սովորաբար կոնկրետ էջի բանալի բառերի ընտրության գործընթացին տրամադրում են վայրկյաններ կամ լավագույն դեպքում 1-2 րոպե, այսպիսով իսկ ի սկզբանե նախանշելով տվյալ էջի ոչ բարենպաստ մեկնարկային վիճակը՝ նմանատիպ էջերի հետ մրցակցությունում։ Մեկ այլ դեպքում նրանք պարզապես որպես բանալի բառեր պատճենում են այդ էջի վերնագիրը (Title), կամ էլ՝ վերնագրի առանջին բառերի միջեւ ավելացնում ստորակետներ։
Այնինչ, որեւէ կայքէջի բանալի բառերն իրականում որոշիչ նշանակություն ունեն՝  նմանատիպ կայքէջերի հետ մրցակցությունում այդ էջերից առանձնանալու եւ որոնող համակարգերին լավագույնս «տեղեկացնելու» էջի ընդհանուր բովանդակության մասին։ Իսկ սա նշանկում է, որ մենք պետք է բավարար ժամանակ տրամադրենք ամենահարմար բանալի բառերը կամ արտահայտություններն ընտրելու գործում։
Ավելին, ի սկզբանե ամենահարմար բանալի բառերն ընտրելով, մենք հնարավորություն ենք ստանում նաեւ հոգ տանել էջի բավանդակության մեջ (տեքստային մասում) նույն այդ բանալի բառերի բարձր ներկայացուցչությունն ապահովելու մասին։ Այս վերջին արտահայտությունը մասնագետների կողմից ստացել է ցայտուն անվանում՝ «բանալի բառերի խտություն» (keyword density)։
Մինչեւ կոնկրետ հմտությունների ներկայացնելը, կարծում ենք, որ տրամաբանական կլինի պատասխանել հետեւյալ բնական հարցին. ինչո՞ւ, ինչո՞ւ ենք մենք (եւ ոչ միայն մենք) այսպիսի մեծ տեղ հատկացնում բանալի բառերին։ Ավելի պատկերավոր լինելու համար, թույլ տվեք այս հարցի պատասխանը ներկայացնել կոնկրետ օրինակի վրա։
Պատկերացրեք, որ դուք ստեղծել եք որեւէ կայքէջ, որի համար ընտրել եք բանալի բառեր («Ա»,«Բ» բառերը եւ «ԳԴ» բառակապակցությունը) որոնք դուք ներկայացրել եք Ձեր Meta Keywords-ում։ Հենց ա՛յս տողում դուք որոնող համակարգերին «հուշում եք», թե, ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին է խոսք գնալու Ձեր էջի տեքստային մասում։ Այլ կերպ ասած՝ դուք կարեւորում ենք «Ա»-ն,«Բ»-ն եւ «ԳԴ»-ն։ Դուք հրահանգ եք տալիս որոնող համակարգին, որ մեկ այլ անձի կողմից  «Ա»,«Բ» կամ «ԳԴ» արտահայտությունները որոնելիս ներկայացվի նաեւ Ձեր կայքը (հիշե՛ք. հազարավոր կամ տասնյակ հազարավոր այլ կայքեր, որոնք նույնպես պարունակում են «Ա»,«Բ» կամ «ԳԴ» բառերը, դարձյալ երեւալու են որոնման արդյունքներում)։ Ձեր բանալի բառերի՝ որոնող համակարգի կողմից հայտնաբերվելու  «ուժը», անշուշտ, կբազմապատկվի, եթե որոնող համակարգը նույն այդ բառերը հայտնաբերի նաեւ էջի տեքստային մասում՝ բովանդակությունում (չմոռանանք, որ նույն այդ որոնող համակարգը հպանցիկ «անցնում է նաեւ Ձեր ամբողջ էջի վրայով»՝  «մտքում պահելով Meta Keywords-ում հանդիպած բառերը&raquo։ Այստեղ կարեւորում ենք  շեշտել որոնող համակարգի կողմից Ձեր տվյալ էջի միայն  «մակերեսային հետազոտումը» եւ այն, որ ոչ թե մարդն է զննում Ձեր էջը, որ կանգ առնի Ձեր գրառումների ամեն մի ելեւէջների վրա, այլ ավտոմատ սարքը՚, որը պարզապես հայտնաբերում  եւ «մի շարքով իրար կողքի է դնում նախադասության առանձին բառերը»։ Կարծում ենք, այժմ լրիվ հասկանալի է, թե ինչպիսի օգտակարություն է ստանում էջի տեքստում բանալի բառերի խելամիտ կրկնությունները, որով այդ բառի խտությունը ընդհանուր տեքստում բարձրանում է՝ բարձրացնելով իսկ նրա  «կշիռը»։ «Խելամիտ կրկնություն» արտահայտությունը շեշտված է հատուկ՝ մեզ մեկ անգամ եւս զգուշացնելու, որ կայքէջն ի վերջո այդ այցելուների համար է, որոնք երեբեւ չպետք է նկատեն բանալի բառերի անսովոր կամ անիմաստ «առատությունը»։
Կարծում եմ, արդեն կարելի է անցնել բանալի բառերի համապատասխանեցման գործնական մեթոդներին։
1.  Բացեք Ձեր կայքէջը ինտերնետային բրաուզերով։ Ուշադրությամբ մեկ անգամ եւս, ավելի ուշադրությամբ եւ նպատակասլացությամբ, ընթերցեք այդ էջի տեքստային մասը։ Ավարտելով ընթերցումը, կանգ առեք մի պահ եւ մի փոքր մտածեք հետեւյալ երեք հարցերի շուրջ`
ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին էր տվյալ էջը.
տեքստում հանդիպած ո՞ր բառը, բառերը կամ արտահայտություններն են, որոնք ամենահաջող կերպով բնութագրում են այդ էջի բովանդակությունը.
ո՞ր բառը, բառերը կամ արտահայտություններն են, որոնք այս կամ այն անհատը հավանաբար կօգտագործի՝ համաշխարհային ոստայնից Ձեր այդ էջին նման էջեր հայտնաբերելու համար։
2. Բացեք Ձեր նախընտրելի տեքստային խմբագրող ծրագիրը եւ գրառեք Ձեր հայտնաբերած բառերը, որոնք այս փուլում դեռեւս հավակնում են վերածվելու Ձեր ամբողջ էջի բանալի բառերը։ Մի փորձեք շտապել կամ մի փորձեք գրառել հնարավորինս քիչ բառեր. դուք ցանկացած պահի կարող եք կրճատել ստացված ցուցակը՝ պահելով միայն էջին ամենահամապատասխան եւ ամենաբնութագրական բառերը եւ բառակապակցությունները։ Երրորդ, չորրորդ եւ հետագա անգամները նույն այս ցուցակն ուսումնասիրելով եւ ավելի  «թույլ» բանալի բառերը բացառելով, ի վերջո դուք կստանաք Ձեր էջին լավագույնս համապատսխանող մի քանի (սովորաբար, ոչ ավելի քան 3-4) բառեր, որոնք էլ հանդիասնալու են Ձեր այդ էջի բանալի բառերը։ Հիշենք, որ նույն այս եւ հետագա կետերի ուշադրությանը պետք է արժանանա Ձեր կայքի յուրաքանչյուր էջը՝ առանձին-առանձին*։
3. Հոգ տարեք այն մասին, որ Ձեր կայքի տարբեր էջերի բանալի բառերը լինեն հենց տվյալ էջին խիստ համապատասխան, եւ ոչ թե կայքին։ Ավելի լավ է 10  տարբեր էջերի համար ունենալ բանալի բառերի 10 տարբեր ցուցակներ: Իհարկե, կան բառեր, որոնք կարող են կրկնվել տարբեր ցուցակներում, սակայն աշխատեք հնարավորինս ձեռբազատվել միմյանց նման ցուցակներից։ Պատկերավոր ասած, որեւէ էջի բանալի բառերի թվարկումն արդեն իսկ դիմացինին պետք է հուշի, թե ինչի մասին է լինելու այդ էջի բովանդակությունը։
4. Այսպիսով, դուք ունեք Ձեր տվյալ էջին բանալի բառերի ցուցակը՝ կազմված մինչեւ 4 բառերից կամ արտահայտություններից։ Ժամանակն է տեղեկանալու, թե ինչպիսի՞ իրավիճակ է տիրում համաշխարհային ոստայնում՝ Ձեր ընտրած բանալի բառերի իմաստով։ Ի՞նչ հաճախականությամբ է, ընդհանուր առմամբ, Ձեր ընտրած բառերից յուրաքանչյուրը որոնվում համաշխարհային ինտերնետային հանրության կողմից։ Այս հարցի պատասխանը կարող ենք ստանալ՝ դիմելով հանրահայտ առցանց ծառայություններից մի քանիսին`
Google Keyword Suggestion, որը ներկայացնում է, թե քանի՞ անգամ է տվյալ բառը կամ բառակապակցությունը որոնվել Google համակարգում.
Overture՛s  Keyword Suggestion Tool, որը ներկայացնում է, թե քանի՞ անգամ է տվյալ բառը կամ բառակապակցությունը որոնվել Overture համակարգում.
WordTracker, որը ներկայացնում է, թե քանի՞ անգամ է տվյալ բառը կամ բառակապակցությունը որոնվել WordTracker համակարգում։
Հիշեք, որ վերոնշյալ համակարգերից օգտվելիս, դուք պարզապես ընդհանուր պատկերացում եք ստանում Ձեր ընտրած բանալի բառերից յուրաքանչյուրի՝ որպես որոնվող բառ համաշխարհային ինտերնետային հանրության կողմից  օգտագործվելու տարածվածության մասին։ Մյուս կողմից, այս համակարգերը նաեւ նույնականացնում եւ Ձեզ են ներկայացնում Ձեր ընտրած բառին  իմաստով մոտ այլ բառերի եւ արտահայտությունների՝ որոնման ենթարկվելու բացարձակ թվերը եւ (կամ)  «կշիռները»։ Ձեզ մնում է միայն առաջարկվող ցուցակից ընտրել այն բանալի բառը, որը եւ համապատասխանում է Ձեր էջին, եւ ունի որոնման բարձր տարածվածություն։ Վերջինս ոչ պակաս կարեւոր ցուցանիշ է. որքան հանրաճանաչ է Ձեր էջի բանալի բառը՝ որպես որոնման բանալի բառ, այնքան ավելի հավանական է, որ Ձեր կայքը կհայտնվի այդ բառի որոնման արդյուքներում։
5. Նախորդ քայլում մենք ձգտեցինք հնարավորինս… մոտենալ աշխարհի ամենահանրաճանաչ կայքէջերին՝ բանալի բառերի իմաստով։ ՍԱԿԱՅՆ, չէ՞ որ մեր էջը միեւնույն ժամանակ պետք է լինի նաեւ առանձնահատուկ: Դիտարկենք պարզագույն մի օրինակ. մի դեպքում F5 բլոգի շքամուտքի (գլխավոր էջի) համար որպես բանալի բառ ընտրվում է «blog» բառը, իսկ երկրորդ դեպքում՝  «Armenian blog»։ Երկրորդ արտահայտությունը ավելի բնութագրական է F5 բլոգի համար, սակայն կհայտնաբերվի նաեւ այն դեպքում, եթե որոնումն իրականացվում է ըստ «blog» բառի։ Ելնելով F5 բլոգի հայալեզու լինելու հանգամանքից, չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն է առաջանում նաեւ բանալի բառերի շարանում ընդգրկել նաեւ  «բլոգ» բառը։ Այսպիսով, ամենահամապատասխան բանալի բառի ընտրության գործընթացում, 4-րդ փուլում հնարավորինս «ընդլայնվելով», այնուամենայնիվ, մենք պետք է փոքր-ինչ «հեռանանաք» համաշխարհային ընդհանրությունից՝ որպեսզի պահպանենք մեր էջի «դեմքը»։
Որքան էլ ժամանակատար է վերոնշյալ ուղեցույցին հետեւելը, հավատացեք, որ մեկ անգամ լրջորեն զբաղվելով ամենահամապատասխան բանալի բառի ընտրությամբ, դուք Ձեր տվյալ էջին ի սկզբանե շնորհում եք հիանալի մեկնարկային կարգավիճակ։
Ծանոթություն.
* - այստեղ խոսքը վերաբերվում է ստատիկ եւ բարձրորակ դինամիկ էջերի մասին, որոնց CMS-ի միջոցով ստեղծման ժամանակ հնարավոր է բանալի բառեր ընտրել յուրաքանչյուր առանձին էջի համար։
Հետաքրքրասերներին.
Այս հոդվածում «բանալի բառ» արտահայտությունը կրկնվել է 34 անգամ։
W3C ստանդարտներ
Վերջին մի քանի տարիների ընթացքում որոնող համակարգերի «կայսրերը» կարծես թե ներքին համաձայնության են եկել մեկ կարեւոր հարցի շուրջ՝ որակյալ ինտերնետային կայքը պետք է համապատասխանի W3C ստանդարտներին։
Նախ, պարզենք, թե ի՞նչ է W3C-ը եւ ի՞նչ պահանջմունքներ է ներկայացնում ինտերնետային հանգույց ստեղծող մասնագետների առջեւ։ W3C-ն իրենից ներկայացնում է World Wide Web Consortium-ի հապավումը (W3-ը նույն WWW-ն է)։
Սա ինտերնետային աշխարհի ավելի քան 400 հեղինակավոր անդամներ (այդ թվում՝ բոլոր որոնող համակարգերը, ինչպիսիք են՝ Google, Yahoo, AOL եւ այլն, համակարգչային աշխարհի այլ կազմակերպություններ՝ AT&T, HP, Toshiba եւ այլն) ունեցող մի կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1994 թվականին։ W3C-ի հիմնական առաքելությունն է՝ մշակել կանոններ եւ ստանդարտներ, որոնց հետեւելով, ինտերնետի ոլորտը կզարգանա միայն մեկ ուղղությամբ, իսկ տարբեր կազմակերպությունների կողմից մշակվող ծրագրերը կլինեն իրար համահունչ եւ ներդաշնակ։ Աստեղից կարելի է հետեւություն անել, որ եթե որեւէ ինտերնետային հանգույց իր HTML կամ այլ կոդային կառուցվածքով համապատասխանում է W3C-ի ստանդարտներին, ունեմն այդ կայքը ընդունելի է լինում ինտերնետային աշխարհի հիմնական դերակատարների կողմից՝ նույն Google-ի, Yahoo-ի եւ այլն։
Իրականում W3C-ի ստանդարտներին հետեւելը ինտերնետային անցուդարձը հսկող կազմակերպությունների քմհաճույքը չէ, այլ կարեւոր մի սկզբունք, որը թույլ է տալիս հստակ կարգավորում սահմանել աշխարհի բոլոր ինտերնետային գործարարների համար՝ անկախ նրանց տեղադրությունից եւ գործառնություններից։
Այժմ «իջնենք ներքեւ» եւ տեսնենք, թե ի՞նչ նշանակություն ունի W3C-ի ստանդարտներին հետեւելը մեր՝ հասարակ «մահկանացուներիսւ» համար։ Ավելի պատկերավոր լինելու համար, եկեք մտածենք հակառակ ուղղությամբ՝ ի՞նչ է սպասվում W3C-ի ստանդարտները խախտելու դեպքում։ Իհարկե, Ձեզ ոչ ոք դատի չի տա, սակայն չի էլ ողջունի։ Ստորեւ կնշենք ամենակարեւոր երկու պատճառները.
1. Ձեր կայքը տարբեր ինտերնետային բրաուզերների կողմից  չի երեւակվի նույն այն ձեւով, ինչը որ դուք սահմանել էիք էջի կոդավորմամբ։ Օրինակ, Ձեր կայքի այս կամ այն էջը կարող է նորմալ երեւալ FF-ով, սակայն IE-ով նույն այդ էջը կարող է պատկերվել տձեւացած։ Կարծում եմ, ինտերնետային էջ պատրաստող մասնագետներին ծանոթ է տարբեր բարուզերների կողմից նույն էջի տարբեր պատկերման վերոնշյալ երեւույթը։
Տեղին է հիշել, որ այս իմաստով FF-ով էջի դիտումը կայքը ձեւավորողի համար կարող է լինել խաբուսիկ. այս բրաուզերը կարող է «աչք փակել» W3C-ի ստանդարտներից ոչ շատ շեղվող էջերը ցուցադրելիս, սակայն մի մոռացեք, որ դուք ինքներդ որեւէ տեղեկություն չունեք, թե Ձեր էջի հերթական այցելուն ի՞նչ բրաուզերով է թերթելու այդ էջերը։
2. Ձեր կայքի էջերը դժվարությամբ կինդեքսավորվեն կամ ընդհանրապես չեն ինդեքսավորվի հիմնական որոնող համակարգերի կողմից (Google, Yahoo եւ այլն)։ Այս բաժնի մյուս հոդվածներից մեկում մենք արդեն նշել ենք, որ որոնող համակարգերի կողմից որեւէ կայքի էջերի ինդեքսավորման արագությունը եւ ինդեքսավորված էջերի թիվը որոշիչ նշանակություն ունեն այդ կայքի հեղինակության բարձրացման մեջ։ Հակառակ դեպքում Ձեր կայքի էջերը կարող են ընդհուպ մինչեւ չճանաչվել, հետեւաբար՝ չինդեքսավորվել այդ համակարգերի կողմից։ Բոլոր փաստերը խոսում են այն բանի օգտին, որ Google-ի եւ մյուս համակարգերի նման դիրքորոշումն ապագայում կարող են էլ ավելի խստանալ։
Ձեզ ներկայացվեցին W3C-համատեղելիության օգտին վկայող երկու հայտնի փաստարկներ։ Սակայն դրանց թիվն իրականում ավելի մեծ է։ Այնպես որ, հոգ տարեք Ձեր կայքի էջերի ոչ միայն «երեւացող» ձեւավորման, սակայն նույն Ձեր կայքի որակի վրա մեծ ազդեցություն ունեղող «թաքնված» ճիշտ կոդավորման մասին։