Բլոգ

21 հոդված եւ 4 մեկնաբանություն 

Խորհումներ կայքի քարոզչության, որոնող համակարգերում բարձր դիրք գրավելու, կայքի օպտիմալ ձեւավորման, հղումների հանրաճանաչության բարելավման եւ այլ հմտությունների շուրջ


«Սոցիալական էջանշման» (Social Bookmark) նշանակությունը
F5-team  | 31-10-07

Այսպես կոչված (եւ հայերեն մի քիչ խորթ հնչող) «սոցիալական էջանշում» (social bookmarking) հասկացությունը ինտերնետի ոլորտում ներդրվել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Այն իրենից ներկայացնում է ինտերնետային որեւէ կայքէջի եւ այնտեղ ներկայացված հոդվածի, գրառման, առաջարկվող այս կամ այն ծառայության կամ ապրանքի եւ այլնի մասին հանրության լայն շերտներին տեղեկացնելու արդյունավետ մեթոդ։ Սոցիալական էջանշման «առաջամարտիկը» հանդիսանում է աշխարհահռչակ Digg-ը։ Digg-ը ստեղծվել է տարբեր տեսակի նորություններ եւ ընդհանուր առմամբ, որեւէ տեսակի տեղեկատվության մասին «ինտերնետային հանրության» հետ «կիսվելու» հետաքրքիր մի համակարգ, որը գրառում կատարող անհատին հնարավորություն է ընձեռում գրառումից բացի տեղադրել նաեւ այդ տեղեկատվության աղբյուրը՝ որպես հղում։ Այսպիսով, եթե որեւէ կայքի վեբվարպետը կամ կառավարիչը իր կայքում հրապարակում է որեւէ հոդված կամ հետաքրքիր տեղեկություն, ապա նա Digg-ում կարող է ներկայացնել այդ գրառման համառոտ բովանդակությունը՝ հղում կատարելով դեպի իր կայքէջում հրապարակված բնօրինակը։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ժամ PR=8 վարկանիշ վայելող Digg-ն այցելում են մի քանի հազար կամ տասնյակ հազար այցելուներ, ապա ակնհայտ է, որ վերոնշյալ մեթոդով սեփական կայքը քարոզելու միջոցով հնարավոր է մի կողմից նպաստել կայքի հեղինակության բարձրացմանը՝ ձեռք բերելով որակյալ հետադարձ հղումներ (backlinks), մյուս կողմից մեծացնել կայքի այցելուների թիվը (traffic)։




Google PageRank-ը երեկ թարմացվել է
F5-team  | 28-10-07

Վերջապես… Վերջապես Գուգլը մի քանի ամսյա ուշացմամբ թարմացրեց իր PageRank-ը. որին այդքան երկար սպասում էինք բոլորս։ Եւ եթե այս թարմացումը որոշ հանրահայտ կայքերի տերերին ավելի շատ տխրեցրեց, քան թե ուրախացրեց (պատկերացնո՞ւմ եք, աշխարհահռչակ Forbes.com-ի PR-ը նվազեց 7-ից մինչեւ 5, իսկ StatCounter-ինը՝ 10-ից մինչեւ 6, եւ նման բախտին «արժանացան» տասնյակ այլ կայքեր), ապա մենք ցնծալու առիթ, իրոք որ ունենք։ Եվ մեր ուրախության պատճառը բնավ այլ կայքերի դժբախտությունը չէ, այլ մեր կայքի հաջողությունը։ Հայկական կայքերի F5-ուղեցույցը ընդամենը մի քանի ամսվա մեջ «ցատկեց» մինչեւ PR4։ Նույն կերպ, կես տարուց քիչ ավելի ինտերնետում հայտնված F5 բլոգը՝ դարձյալ հատեց PR4-ի սահմանագիծը։ Այս հաջողությունները մենք համարում եմ նաեւ այն բանի արդյունք, որ մեր աշխատախումբը հնարավորինս ձգտել է պահպանել այս բաժնում ներկայացված «ճարպիկ» քայլերը։

Շնորհավորում ենք նաեւ բոլոր այն հայկական կայքերին, որոնք բարելավել են իրենց PageRank-ը։




Էջ 1/1 •


Բաժիններ



Պահոցներ