Բլոգ |
21 հոդված եւ 4 մեկնաբանություն
|
|
Խորհումներ կայքի քարոզչության, որոնող համակարգերում բարձր դիրք գրավելու, կայքի օպտիմալ ձեւավորման, հղումների հանրաճանաչության բարելավման եւ այլ հմտությունների շուրջ |
Օպտիմալացում ըստ որոնող համակարգերի (SЕО)
F5-team | 31-08-07
Որոնող համակարգերի նկատմամբ օպտիմալացումը (Search Еngine Оptimization, SЕО) ինքնուրույն գործունեություն է, որի նպատակն է ապահովել հանրահայտ որոնող համակարգերում (հատկապես՝ Google-ում) ըստ ընտրված բանալի բառերի որեւէ վեբկայքի բարձր (առաջատար) դիրք։ SЕО-ն ինտերնետային մարքեթինգի հոմանիշը չէ, ոչ էլ այն իրենից ներկայացնում է գովազդի մեթոդ։ Իրականում, SEO-ն պարզապես ինտերնետային մարքեթինգի միջոցառումներից մեկն է եւ կարծես թե՝ ամենակարեւորներից մեկը։
|
Կայքի նախագծում
F5-team | 29-08-07
Որակյալ կայքի պատրաստումը պահանջում է ժամանակ եւ հետեւողական եռանդուն աշխատանք։ Փորձը ցույց է տալիս, որ «մի շնչով» եւ հանպատրաստից ստեղծված կայքերը սովորաբար տապալվում են՝ չարժանանալով ինտրենետային հանրության ուշադրությունը։ Նման գործելակերպը բնորոշ է հատկապես կայքէջի պատրաստման ոլորտի սկսնակներին, երբ նրանք, հաճախ մոռացության մատնելով ամենակարեւորը՝ էջի բովանդակությունը, իրենց ողջ ուշադրությունը սեւեռում են այնպիսի մանրամասնությունների վրա, ինչպիսիք են՝ գունային երանգների ընտրությունը, տառաձեւը, տառաչափսը եւ այլն։ Կայքի ստեղծումը լուրջ աշխատանք է, որը մեկտեղում է հեղինակի ստեղծագործական ունակությունները, տարբեր վեբ-լեզուների եւ ծրագրավորման գիտելիքները, կայքէջի ձեւավորման հմտությունները, համապատասխան քարոզչական միջոցառումները եւ այլն։ Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքի համար տրամաբանական կլինի, եթե կայքի ստեղծման բուն գործնական քայլերին նախորդի այդ կայքի նախագծումը՝ նպատակների եւ խնդիրների սահմանում, ըստ դրանց՝ ակնկալվող աշխատանքի ծավալի վերլուծություն, ներդրվող միջոցների (ժամանակ, անձնակազմ, դրամական միջոցներ եւ այլն) արդյունավետության գնահատում, միջոցառումների նույնականացում՝ ըստ ժամանակացույցի, ակնկալվող արդյունքների գնահատման չափորոշիչների ընտրություն եւ այլն։ Սույն հոդվածում մենք կանրադառնանք կայքի նախագծման առանցքային դրույթներին։
|
SSI հիմունքները. ինչո՞ւ եւ ինչպե՞ս օգտագործել
F5-team | 29-08-07
SSI-ն (server side includes) պարզագույն մեթոդ կամ միջոց է, որը թույլ է տալիս ինչպես խնայել վեբվարպետների ժամանակը (որը, որպես կանոն, չի տեղավորվում օրվա 24 ժամերի սահմաններում), այնպես էլ «թեթեւացնել» կայքի բոլոր էջերը։ Սովորաբար, SSI-ի նման «օժանդակությունից» չեն օգտվում միայն վեբ-սկսնակները (հատկապես՝ ինձ նման ինքնուսույցները), այն էլ՝ մինչեւ այդ մասին տեղեկանալը։ Պատկերացրեք, որ ունեք 50 էջից բաղկացած վեբկայք, որի մեջ օրերից մի օր ցանկանում եք փոփոխել ինչ-որ մի տարր, ասենք՝ Ձեր կայքի լոգոն։ SSI չպարունակող կայքի դեպքում դուք ստիպված եք լինելու այդ փոփոխությունը կատարել… բոլոր 50 էջերում։ Ի տարբերություն վերջինիս, SSI-ների վրա կառուցված վեբկայքի պայմաններում, դուք այդ փոփոխությունը կիրականացնեք միայն 1 ֆայլի սահմաններում (այն SSI-ի, որը պարունակում է կայքի լոգոն), որի արդյունքում, այդ փոփոխության արդյունքները կարտացոլվեն բոլոր 50 էջերում (որոնք ի սկզբանե պարունակում են նույն այդ արդեն իսկ փոփոխության ենթարկված SSI-ֆայը)։ Եթե առաջին անգամ եք առնչվում SSI-ի հետ, մի տարակուսեք, որ վերեւի տողերը մի քիչ անհասկանի թվացին Ձեզ. այդ հոդվածի նպատակն էլ այն է, որ «ամեն ինչ ընկնի իր տեղը», եւ եւ այն, ինչ առաջին հայացքից թվում էր անհասկանալի, յուրացնեք լիարժեքորեն։
|
Ինչո՞ւ գրանցվել ուղեցույցներում
F5-team | 28-08-07
Վեբ-վարպետների մեծ մասը, ավարտուն տեսքի հասցնելով իրենց կողմից մշակված որեւէ վեբ-նախագիծ, որպես վերջինիս քարոզչության (promotion) առաջին քայլերից մեկը, սկսում են իրականացնել այդ կայքի՝ տարբեր ուղեցույցներում (web directories) գրանցելու գործընթացը։ Միեւնույն ժամանակ, նրանք փորձում են կայքը գրանցել նաեւ հանրահայտ որոնող համակարգերում, ինչպիսիք են Google-ը, Yahoo-ն եւ այլն։ Այս հոդվածում մենք Ձեզ կներկայացնենք, թե ինչպե՞ս կարող է ուղեցույցներում եւ որոնող համակարգերում որեւէ կայքի խելամիտ գրանցման գործընթացը նպաստել վերջինիս հանրաճանաչության եւ վարկանիշի բարձրացմանը։ Մենք հատուկ ենք շեշտադրել ենք «խելամիտ» բառը, քանի որ տարբեր ուղեցույցներում գրանցվելու բավականին ժամանակատար եւ նույնիսկ ձանձրալի գործընթացը կարող է շոշափելի դրական արդյունքի բերել միայն այն դեպքում, եթե այն իրականացվում է ոչ թե քաոսային, զանգվածային եւ հանդիպած բոլոր ուղեցույցներում, այլ նպտակասլաց՝ ըստ հիմնական «թիրախ» խնդիրների։
|
Ուղեցույցներ հայկական կայքերի համար
F5-team | 25-08-07
Ունենալով հայկական կայքերի ուղեցույց՝ իմ առօրյա գործունեության մի մաս եմ դարձրել համաշխարհային ոստայնում այնպիսի ուղեցույցների հայտնաբերումը, որոնք ընդունում են հայալեզու կայքեր։ Ստորեւ Ձեր ուշադրությանն է ներկայացվում նման ուղեցույցների ցանկը։ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ այս ցանկը իմ կողմից կթարմացվի շաբաթական մեկ անգամ, այնպես որ առաջարկում ենք պարբերաբար վերադառնալ այս գրառմանը: Ես ակնկալում եմ նաեւ, որ ցանկը կթարմանա եւ ամբողջական տեսք կստանա նաեւ Ձեր օգնությամբ (կարող եք նաեւ ներկայացնել Ձեր առաջարկությունները՝ որպես մեկնաբանություն)։
|
«Բանալի բառերի» համապատասխանեցում
F5-team | 22-08-07
Որեւէ կայքէջի բանալի բառերի համապատասխանեցումը (keyword optimization) իրենից ներկայացնում է հանրահայտ որոնող համակարգերի կողմից (Google, Yahoo եւ այլն) այդ էջի առաջատար տեղ ձեռք բերելու (SERP) ամենակարեւոր գործոններից մեկը։ Միեւնույն ժամանակ, ճիշտ բանալի բառերի ընտրությունը հաճախ արհամարհվում է բազմաթիվ վեբ-վարպետների կողմից. նրանցից շատերը սխալմամբ թերագնահատում են առանցքային բառերի իրական նշանակությունը։ Նրանք սովորաբար կոնկրետ էջի բանալի բառերի ընտրության գործընթացին տրամադրում են վայրկյաններ կամ լավագույն դեպքում 1-2 րոպե, այսպիսով իսկ ի սկզբանե նախանշելով տվյալ էջի ոչ բարենպաստ մեկնարկային վիճակը՝ նմանատիպ էջերի հետ մրցակցությունում։ Մեկ այլ դեպքում նրանք պարզապես որպես բանալի բառեր պատճենում են այդ էջի վերնագիրը (Title), կամ էլ՝ վերնագրի առանջին բառերի միջեւ ավելացնում ստորակետներ։ Այնինչ, որեւէ կայքէջի բանալի բառերն իրականում որոշիչ նշանակություն ունեն՝ նմանատիպ կայքէջերի հետ մրցակցությունում այդ էջերից առանձնանալու եւ որոնող համակարգերին լավագույնս «տեղեկացնելու» էջի ընդհանուր բովանդակության մասին։ Իսկ սա նշանկում է, որ մենք պետք է բավարար ժամանակ տրամադրենք ամենահարմար բանալի բառերը կամ արտահայտություններն ընտրելու գործում։
|
W3C ստանդարտներ
F5-team | 20-08-07
Վերջին մի քանի տարիների ընթացքում որոնող համակարգերի «կայսրերը» կարծես թե ներքին համաձայնության են եկել մեկ կարեւոր հարցի շուրջ՝ որակյալ ինտերնետային կայքը պետք է համապատասխանի W3C ստանդարտներին։ Նախ, պարզենք, թե ի՞նչ է W3C-ը եւ ի՞նչ պահանջմունքներ է ներկայացնում ինտերնետային հանգույց ստեղծող մասնագետների առջեւ։ W3C-ն իրենից ներկայացնում է World Wide Web Consortium-ի հապավումը (W3-ը նույն WWW-ն է)։
|
|
|
|
Բաժիններ
ՀՈՀ (SEO) (6)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Տարբեր (1)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Պահոցներ
Հուլիս 07
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Օգոստոս 07
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Սեպտեմբեր 07
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Հոկտեմբեր 07
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Նոյեմբեր 07
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
|