Բլոգ

21 հոդված եւ 4 մեկնաբանություն 

Խորհումներ կայքի քարոզչության, որոնող համակարգերում բարձր դիրք գրավելու, կայքի օպտիմալ ձեւավորման, հղումների հանրաճանաչության բարելավման եւ այլ հմտությունների շուրջ


Կայքի հանրաճանաչության բարելավում
F5-team  | 31-07-07

Կայքի կամ հղումների հանրաճանաչությունը (Link Popularity) իրենից ներկայացում է տվյալ կայքին ուղղված հղումների թիվը։ Այն ունի առանցքային նշանակություն, քանի որ որքան մեծ է կազմում կայքին ուղղված հղումների թիվը, այնքան այդ կայքն ավելի հանրաճանաչ է եւ հասանելի՝ այլ կայքերից ուղղակիորեն մուտք գործելու համար։ Ի վերջո, սա բարձրացնում է կայքի «ակտիվությունը» (traffic)։




Բարձր կարգավիճակ Google-ում
F5-team  | 27-07-07

Այս նախապատմությունը թույլ կտա ինտերնետային աշխարհ նոր ոտք գրած երիտասարդներին հիշել, որ որեւէ շոշափելի հաջողության հասնելու գրավականը գիտելիքն է, փորձառությունը եւ աշխատասիրությունը։ Երբ ընդամենը 10 տարի առաջ, 1997-ի վերջերին Google-ը ոտք դրեց ինտերնետային որոնման համակարգերի շուկա, վերջինս վաղուց արդեն «նվաճվել էր» այդ տարիներին իրենց կամքը թելադրող մի քանի հզոր կազմակերպությունների կողմից՝ Altavista, HotBot, Excite, Infoseek եւ Lycos։ Սակայն ընդամենը մի քանի տարվա ընթացքում Google-ը նախ իրեն ապահովեց այդ շուկայում իր «համեստ», սակայն հաստատուն տեղը, 2000-ին սկսեց «իր ուժերը չափել» այն ժամանակվա հզորագույն Yahoo-ի հետ, իսկ ներկայումս դարձել է որոնող համակարգրերի «արքան»։ Եվ այս ամենն ընդամենը 10 տարվա ընթացում…




Հետադարձ հղումների օգտակարությունը
F5-team  | 26-07-07

Սեփական ինտերնետային հանգույցին ուղղված հետադարձ հղումների (backlinks) ստեղծումը երեւի թե կայքի քարոզչության ամենատարծված եւ միեւնույն ժամանակ արդյունավետ եղանակ է, որի հիմքում ընկած է պարզունակ մի սկզբունք՝ դուք Ձեր կայքում տեղադրում եք իմ կայքին ուղղված հղումը, իսկ ես իմ հերթին իմ կայքում տեղ եմ հատկացնում Ձեր կայքի հետադարձ հղման համար, եւ արդյունքում երկուսս էլ կարող ենք շահել։ Թե ինչպես, դարձյալ դժվար չէ կռահել. իմ կայքից օգտվողները կարող են հետեւել Ձեր կայքի հղմանը եւ այցելել Ձեր կայքը, իսկ հակառակ ուղղությամբ, Ձեր կայքը կարող է ինձ ապահովել լրացուցիչ այցելուներ։




Էջի օպտիմալ ձեւավորում
F5-team  | 21-07-07

Ինտերնետային էջ պատրաստելու աշխարհ մուտք գործած երկտասարդներից շատերին թվում է, թե հաջողված կայք ունենալու առաջին եւ միակ գրավականը էջի գրավիչ ձեւավորւմն է։ Իհարկե, սա կարեւոր է, սակայն մինչ այդ կարիք կա լրջորեն հոգ տանելու տարբեր այլ առանցքային խնդիրները լուծելու մասին, օրինակ՝ ի՞նչ անվանում ընտրել՝ թե՛ դոմեյնի (domain name) եւ թե՛ կայքի (site title) ու վեջինիս բաղկացուցիչ էջերի (page title) համար, ինչպիսի՞ մետա-նկարագրություն (meta description) եւ բանալի բառեր (meta keywords) սահմանել, ինչպիսի ընդհանուր կառուցվածք (page structure) եւ բովանդակություն (page content) տալ գլխավոր եւ մյուս էջերին եւ այլն։ Այս թվարկումների շարքը երկար է, սակայն յուրաքանչյուր առանձին վերցրած գործոնն իրականում իր փոքր ներդրումն է ունենում կայքի՝ ընդհանուր հաջողված լինելու հանգամանքի վրա։




Google որոնման օգտակար հմտություններ
F5-team  | 21-07-07

Google որոնման դաշտում պարզապես հավաքեք http բառը՝ գտնելու ամենաբարձր PageRank-ն ունեցող վերին 1000 կայքերը։ Նմանատիպ արդյունք կստանաք՝ այս անգամ փորձելով www բառը։ Գոյություն ունեն նաեւ Google-ում նպատակասլաց որոնում իրականացնելու այլ օգտակար հմտություններ։

Ստորեւ ներկայացվում են մի շարք Google-արտահայտություններ, որոնք Ձեզ հնարավորություն կտան օգտակար տեղեկություններ ստանալ Ձեր եւ այլոց կայքերի վերաբերյալ։ Նկատի ունեցեք, որ url-ի փոխարեն դուք պետք է մուտքագրեք այն կայքի URL-ը, որի մասին ցանկանում եք տեղեկություն ստանալ։




Էջ 1/1 •


Բաժիններ



Պահոցներ