Բլոգ

21 հոդված եւ 4 մեկնաբանություն 

Խորհումներ կայքի քարոզչության, որոնող համակարգերում բարձր դիրք գրավելու, կայքի օպտիմալ ձեւավորման, հղումների հանրաճանաչության բարելավման եւ այլ հմտությունների շուրջ


«Սոցիալական էջանշման» (Social Bookmark) նշանակությունը
F5-team  | 31-10-07

Այսպես կոչված (եւ հայերեն մի քիչ խորթ հնչող) «սոցիալական էջանշում» (social bookmarking) հասկացությունը ինտերնետի ոլորտում ներդրվել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Այն իրենից ներկայացնում է ինտերնետային որեւէ կայքէջի եւ այնտեղ ներկայացված հոդվածի, գրառման, առաջարկվող այս կամ այն ծառայության կամ ապրանքի եւ այլնի մասին հանրության լայն շերտներին տեղեկացնելու արդյունավետ մեթոդ։ Սոցիալական էջանշման «առաջամարտիկը» հանդիսանում է աշխարհահռչակ Digg-ը։ Digg-ը ստեղծվել է տարբեր տեսակի նորություններ եւ ընդհանուր առմամբ, որեւէ տեսակի տեղեկատվության մասին «ինտերնետային հանրության» հետ «կիսվելու» հետաքրքիր մի համակարգ, որը գրառում կատարող անհատին հնարավորություն է ընձեռում գրառումից բացի տեղադրել նաեւ այդ տեղեկատվության աղբյուրը՝ որպես հղում։ Այսպիսով, եթե որեւէ կայքի վեբվարպետը կամ կառավարիչը իր կայքում հրապարակում է որեւէ հոդված կամ հետաքրքիր տեղեկություն, ապա նա Digg-ում կարող է ներկայացնել այդ գրառման համառոտ բովանդակությունը՝ հղում կատարելով դեպի իր կայքէջում հրապարակված բնօրինակը։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ժամ PR=8 վարկանիշ վայելող Digg-ն այցելում են մի քանի հազար կամ տասնյակ հազար այցելուներ, ապա ակնհայտ է, որ վերոնշյալ մեթոդով սեփական կայքը քարոզելու միջոցով հնարավոր է մի կողմից նպաստել կայքի հեղինակության բարձրացմանը՝ ձեռք բերելով որակյալ հետադարձ հղումներ (backlinks), մյուս կողմից մեծացնել կայքի այցելուների թիվը (traffic)։




Google PageRank-ը երեկ թարմացվել է
F5-team  | 28-10-07

Վերջապես… Վերջապես Գուգլը մի քանի ամսյա ուշացմամբ թարմացրեց իր PageRank-ը. որին այդքան երկար սպասում էինք բոլորս։ Եւ եթե այս թարմացումը որոշ հանրահայտ կայքերի տերերին ավելի շատ տխրեցրեց, քան թե ուրախացրեց (պատկերացնո՞ւմ եք, աշխարհահռչակ Forbes.com-ի PR-ը նվազեց 7-ից մինչեւ 5, իսկ StatCounter-ինը՝ 10-ից մինչեւ 6, եւ նման բախտին «արժանացան» տասնյակ այլ կայքեր), ապա մենք ցնծալու առիթ, իրոք որ ունենք։ Եվ մեր ուրախության պատճառը բնավ այլ կայքերի դժբախտությունը չէ, այլ մեր կայքի հաջողությունը։ Հայկական կայքերի F5-ուղեցույցը ընդամենը մի քանի ամսվա մեջ «ցատկեց» մինչեւ PR4։ Նույն կերպ, կես տարուց քիչ ավելի ինտերնետում հայտնված F5 բլոգը՝ դարձյալ հատեց PR4-ի սահմանագիծը։ Այս հաջողությունները մենք համարում եմ նաեւ այն բանի արդյունք, որ մեր աշխատախումբը հնարավորինս ձգտել է պահպանել այս բաժնում ներկայացված «ճարպիկ» քայլերը։

Շնորհավորում ենք նաեւ բոլոր այն հայկական կայքերին, որոնք բարելավել են իրենց PageRank-ը։




SERPs-ը եւ PageRank-ը համեմատության մեջ
F5-team  | 04-09-07

Անմիջապես փաստենք, որ նման համեմատությունն ինքնին անհեթեթություն է։ Սակայն բազմաթիվ նորաթուխ վեբվարպետներ հաճախ են բարձրաձայնում նման բնույթի հարցեր՝ ո՞րն է ավելի կարեւոր՝ SERPs-ը (Search Engine Result Pages, հայերեն կհնչի որպես՝ որոնող համակարգերում արդյունքների էջեր), թե՞ PageRank-ը եւ որի՞ն պետք է պետք է տալ առաջնահերթությունը։ Քիչ ավելի հմտացած գործընկերներն էլ հնարավոր է, որ պատասխանեն՝ դե, իհարկե, PageRank-ը, կամ՝ SERPs-ը, կամ էլ՝ երկուսն էլ կարեւոր են։




Հասկանալ Goolge PageRank-ի հաշվարկման բանաձեւը
F5-team  | 03-09-07

Մեր հոդվածներից մեկում մենք ներկայացրել էինք PageRank*-ի էությունը եւ այն որոշիչ առավելությունները, որոնց շնորհիվ PageRank-ը մեկ քայլ առաջ է անցել հետադարձ հղումների պարզ մաթեմատիկական գումարը ներկայացնող հղումների հանրաճանաչությունից (link popularity): Ըմբռնելով PageRank-ի իմաստը, դուք հասկացաք, որ բարձրացնելով Ձեր կայքի PageRank-ը՝ դուք բարձրացնում եք Ձեր կայքի արժեքը, մատչելիությունը Google-ում, եւ, ի վերջո, Ձեր կայքում Google-ի կամ կամ այլ գովազդի տեղադրման Ձեր սահմանած դրույքաչափը:

Կարծում ենք, եկել է ժամանակը, որպեսզի «բառերը» փոխակերպենք «բանաձեւի» եւ դիտարկենք, թե կոնկրետ ինչ ցուցանիշներից է կախված որեւէ էջի PageRank-ը: Անմիջապես զգուշացնում ենք, որ Ձեզ ներկայացնող բանաձեւը երբեւէ չի հրապարակվել Google-ի կողմից, այլ ստացվել է մի քանի փորձագետների կողմից եւ կարող է օգտագործվել որպես PageRank-ի միայն մոտավոր արժեքը հաշվարկելու համար:




Google PageRank-ի բնորոշումը
F5-team  | 02-09-07

Ներկայումս բազմաթիվ վեբվարպետներ որպես իրենց կողմից ստեղծված կայքի հաջողության երաշխիք համարում են այդ կայքի PageRank-ի բարձրացումը։ Այս նպատակին հասնելու համար նրանք դիմում են տարբեր մեթոդների։ Ավելի փոձառուները կենտրոնանում են հենց իրենց կայքէջերի բովանդակային եւ կառուցվածքային բարեկարգման աշխատանքների վրա՝ միաժամանակ որդեգրելով հետադարձ հղումների համապատասխան ռազմավարություն։ Ավելի «ալարկոտները» դիմում են նաեւ այլ «վտանգավոր» քայլերի՝ վտանգավոր այնքանով, որ իրենց այդ քայլը կարող է հայտնաբերվել Google-ի կողմից, իսկ կայքը «կարմիր քարտի» արժանանա՝ զրոյացնելով նախկին հաջողությունները։

Goolge-ի կողմից կազմակերպված «խաղին» մասնակցելու եւ այդ խաղից շահելու համար մեզ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ի՞նչ են պահանջում նման խաղի կազմակերպիչները։ Այս հոդվածում մենք կանրադառնանք «Goolge-խաղի» մրցանակներից երեւի թե ամենակարեւորի՝ PageRank-ի լուսաբանմանը։




Օպտիմալացում ըստ որոնող համակարգերի (SЕО)
F5-team  | 31-08-07

Որոնող համակարգերի նկատմամբ օպտիմալացումը (Search Еngine Оptimization, SЕО) ինքնուրույն գործունեություն է, որի նպատակն է ապահովել հանրահայտ որոնող համակարգերում (հատկապես՝ Google-ում) ըստ ընտրված բանալի բառերի որեւէ վեբկայքի բարձր (առաջատար) դիրք։ SЕО-ն ինտերնետային մարքեթինգի հոմանիշը չէ, ոչ էլ այն իրենից ներկայացնում է գովազդի մեթոդ։ Իրականում, SEO-ն պարզապես ինտերնետային մարքեթինգի միջոցառումներից մեկն է եւ կարծես թե՝ ամենակարեւորներից մեկը։




Կայքի նախագծում
F5-team  | 29-08-07

Վահագն Պոդոսյան
Հայաստան, Երեւան
users.freenet.am/~softcity

Որակյալ կայքի պատրաստումը պահանջում է ժամանակ եւ հետեւողական եռանդուն աշխատանք։ Փորձը ցույց է տալիս, որ «մի շնչով» եւ հանպատրաստից ստեղծված կայքերը սովորաբար տապալվում են՝ չարժանանալով ինտրենետային հանրության ուշադրությունը։ Նման գործելակերպը բնորոշ է հատկապես կայքէջի պատրաստման ոլորտի սկսնակներին, երբ նրանք, հաճախ մոռացության մատնելով ամենակարեւորը՝ էջի բովանդակությունը, իրենց ողջ ուշադրությունը սեւեռում են այնպիսի մանրամասնությունների վրա, ինչպիսիք են՝ գունային երանգների ընտրությունը, տառաձեւը, տառաչափսը եւ այլն։ Կայքի ստեղծումը լուրջ աշխատանք է, որը մեկտեղում է հեղինակի ստեղծագործական ունակությունները, տարբեր վեբ-լեզուների եւ ծրագրավորման գիտելիքները, կայքէջի ձեւավորման հմտությունները, համապատասխան քարոզչական միջոցառումները եւ այլն։ Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքի համար տրամաբանական կլինի, եթե կայքի ստեղծման բուն գործնական քայլերին նախորդի այդ կայքի նախագծումը՝ նպատակների եւ խնդիրների սահմանում, ըստ դրանց՝ ակնկալվող աշխատանքի ծավալի վերլուծություն, ներդրվող միջոցների (ժամանակ, անձնակազմ, դրամական միջոցներ եւ այլն) արդյունավետության գնահատում, միջոցառումների նույնականացում՝ ըստ ժամանակացույցի, ակնկալվող արդյունքների գնահատման չափորոշիչների ընտրություն եւ այլն։ Սույն հոդվածում մենք կանրադառնանք կայքի նախագծման առանցքային դրույթներին։




Էջ 1/3 •  1 2 3 >


Բաժիններ



Պահոցներ