Ընդհանուր առմամբ, բոլոր վեբվարպետների համար, ովքեր ցանկանում են սփռել իրենց կայքի մասին տեղեկատվությունը համանման կայքերի միջոցով։
Այնուամենայնիվ, մենք խրախուսում ենք հատկապաս հայալեզու կամ Հայաստանին առնչվող կայքերի գրանցումը, քանի որ, ի սկզբանե, F5 ուղեցույցը ստեղծվել է հենց հայկական ինտերնետի զարգացմանը նպաստելու համար։
Ինչպե՞ս կարող է տեքստային հղումների փոխանակումը նպաստել Ձեր կայքի առաջխաղացմանը
Ուղղակիորեն. Ձեր կայքի մասին կարճ հաղորդագրությունը՝ հղումով, հայտնվում է հայալեզու այլ կայքերի, այդ թվում, ըստ Ձեր ընտրության, Ձեր նախընտրած բաժիններում գրանցված կայքերում։ Այլ կերպ, դուք քարոզում եք Ձեր կայքը համանման կայքերի էջերում, իհարկե, նույն կերպ, պարտավորվելով, որ Ձեր կայքում պետք է տեղադրվեն ցանցի այլ անդամների հղումները։
Ի՞նչ է տեքստային հղումը
Սա կարճ (մինչեւ 20 տառից կազմված) տեքստ է, որը իրենից ներկայացնում է հղում՝ դեպի այդ այդ տեքստը տեղադրող անդամի կայքը։
Քանի՞ տեքստային հղում կարելի է ընդգրկել գովազդային մեկ վահանակում:
1-ից մինչեւ 5` ըստ Ձեր ցանկության։ Հիշեք, որ մեկ տեքստային հղման դեպքում Ձեր էջի բացվելը Ձեզ կբերի 1 միավոր, իսկ 5-ի դեպքում՝ միանգամից 5 միավոր։
Ի՞նչ է տեքստային հղման HTML կոդը
Սա կարճ եւ Ձեր սերվերի եւ ծրագրերի համար բացարձակապես անվնաս կոդ է, որը տեղադրվում է Ձեր էջում՝ ցուցադրելու մեր ցանցի մյուս կայքերի հղումները։ Գրանցվելով եւ ակտիվացնելով Ձեր հաշիվը, դուք կարող եք մուտք գործել Ձեր անհատական տվյալների կառավարման էջ, որտեղից, աջ սյունակի մենյուից ընտրել «Ստանալ HTML կոդը», ընտրել միայն Ձեր հաշվի տվյալները պարունակող HTML կոդը, պատճենել այն (copy) եւ ներդնել (paste) Ձեր կայքէջում՝ օգտվելով որեւէ HTML խմբագրից (օրինակ, NotePad, Macromedia Dreamweaver եւ այլն)։
Հիշեք, որ Ձեր տեքստային հղումը ցանցի մյուս անդամների կայքէջերում կսկսի «երեւալ» միայն այն բանից հետո, երբ դուք Ձեզ համար նախատեսված HTML կոդը կտեղադրեք Ձեր կայքէջերում։
Առավելագույնը քանի՞ էջում կարելի է տեղադրել HTML կոդը
Անսահմանափակ, այնքան էջում, որքան ցանկանում եք։ Լավագույն դեպքում, դուք կարող եք տեղադրել HTML կոդը Ձեր կայքի բոլոր էջերում, քանի որ դրանով դուք կապահովեք առավելագույն միավորների ստանալը (չէ՞ որ Ձեր կայքի այցելուները բացում են կայքի տարբեր էջերը, դրանով իսկ յուրաքանչյուր անգամ ավելացնելով Ձեր միավորների քանակը)։
Ի՞նչ է ցուցադրումը
Ցուցադրումը (անգլերեն՝ impression) Ձեր տեքստային հղման ցուցադրումների թիվն է ցանցի այլ անդամների կայէջերում կամ վերջիններիս տեքստային հղումների ցուցադրումների թիվը` Ձեր կայքէջում։
Ձեր կայքէջում արտացոլվող յուրաքանչյուր 1 հղման 1 ցուցադրման դեպքում դուք «վաստակում եք» 1 միավոր (իսկ նույն էջի վրա դուք կարող եք ցուցադրել 2 եւ ավելի հղումներ, որի դեպքում Ձեր միավորները համապատասխան կբազմապատկվեն)։ Նույն կերպ, այլ կայքերում Ձեր 1 հղման 1 ցուցադրմամբ դուք կորցնում եք 1 միավոր: Այսինքն, մեր համակարգում գործում է մեկ ցուցադրում = մեկ միավոր սկզբունքը։
Ի՞նչ են միջանկյալ միավորները
Միջանկյալ միավորները (անգլերեն՝ unsafe credits) ժամանակի որեւէ հատվածում Ձեր կայքէջում տեղադրված տեքստային հղումների ցուցադրումների ընդհանուր թվի եւ այլոց կայքէջերում Ձեր հղման ցուցադրման թվի բացարձակ տարբերությունն է։ Միջանկյալ միավորները ավտոմատ կերպով փոխակերպվում են ծախսման համար ենթակա վերջնական միավորների՝ ըստ տվյալ պահին Ձեր կայքի համար շնորհած տոկոսադրույքի, քանի դեռ դուք չեք «ֆիքսել» այդ միավորները (մասնրամասն՝ տե՛ս ստրեւ)։
Թերեւս արժի նկատել, որ Ձեր միջանկյալ միավորները ժամանակի ընթացքում կաճեն, եթե դուք ավելի շատ «ուղարկեք», քան թե «ստանաք» ցուցադրումներ։
Ի՞նչ է տոկոսադրույքը
Տոկոսադրույքը (անգլերեն՝ exchange ratio) ժամանակի ընթացքում կուտակված միջանկյալ միավորների՝ Ձեր հղումը ցուցադրելուն ուղղված ծախսելու համար պիտանի վերջնական միավորների փոխակերպվելու տոկոսաչափն է։
Օրինակ. ենթադրենք, թե վերջին 15 րոպեի ընթացում Ձեր կայքէջում «գործընկեր» կայքերի հղումները ցուցադրվել է 50 անգամ, իսկ Ձեր կայքի հղումը գործընկերների կայքերում ցուցադրվել է 30 անգամ։ Այդ 15 րոպեի ընթացքում Ձեր կայքի տոկոսադրույքն է 70%։ Սա նշանակում է, որ այս վերջին 15 րոպեի ընթացքում դուք կուտակել եք 20 միջանկյալ միավոր (50 հանած 30), որն էլ փոխակեպվել է 14 վերջնական միավորի (20-ի 70%-ը)։ Այսպիսով, դուք 15 րոպեի ընթացքում Ձեր տեքստային հղման ապագա ցուցադրումների հնարավոր թիվը, կամ որ նույնն է՝ Ձեր վերջնական միավորները, ավելացրեցիք 14-ով։
Այսպիսով, Ձեր կուտակած միջանկյալ միավորների թիվը տարբերվում է ծախսման ենթակա վերջնական միավորների թվից։ Այլ կերպ ասած, Ձեր կուտակած միջանկյալ միավորները փոխարկվում են ծախսելու համար պիտանի վերջնական միավորների ըստ համակարգի կողմից ամեն 15 րոպեն մեկ ավտոմատ կերպով թարմացվող տոկոսադրույքի։
Միջանկյալ միավորները վերջնականի փոխարկվելու տոկոսադրույքը մշտապես վերահաշվարկվում է՝ կախված այն հանգամանքից, թե ի՞նչ հաճախականությամբ են Ձեր կայքէջերը թերթող անձինք սեղմում (click) տեքստային հղումները եւ այցելում գովազդվող գործընկերներ-կայքերը։ Հիշեք նաեւ, որ ցանկացած պահի դուք կարող եք «ֆիքսել» Ձեր կուտակած միջանկյալ միավորները (մասնրամասն՝ տե՛ս ստրեւ): Նկատի ունեցեք նաեւ, որ ամենաբարձր տոկոսադրույքը ձեռք բերած կայքին ավտոմատ կերպով տրվում է 100%-ոց տոկոսադրույք։
Ի՞նչ է իրենից ներկայացնում միջանկյալ միավորների ֆիքսումը
Սեղմելով «Ֆիքսել միավորները» կոճակը, դուք պահպանում եք տվյալ պահին կուտակված միջանկյալ միավորները՝ նույն այդ պահին առկա տոկոսադրույքով։ Այս եղանակով դուք Ձեր ֆիքսած միջակյալ միավորները «ապահովագրում եք» տոկոսադրույքի ապագա հնարավոր նվազեցումից։
Փորձը ցույց է տալիս, որ ավելի նպատակահարմար է ֆիքսել միջանկյալ միավորներն այն պահին, երբ Ձեր տոկոսադրույքը ստացել է համեմատաբար բարձր ցուցանիշ (այլապես, դուք կարող եք կորցնել Ձեր վաստակած միավորները տոկոսադրույքի անկման շրջանում)։
Ի՞նչ են վերջնական միավորները
Վերջնական միավորները (անգլերեն՝ credits) ըստ սահմանված տոկոսադրույքի փոխակերպված եւ ծախսելու համար պիտանի միավորների պաշարն է։ Ձեր վերջնական միավորները գոյանում են ավտոմատ կերպով՝ մեր համակարգի կողմից, Ձեր միավորները սպառվելու պահին առկա միջանկյալ միավորների փոխակերպմամբ (ըստ այդ պահին առկա տոկոսադրույքի)։ Երկրորդ տարբերակը, ինչպես արդեն նշել ենք, առկա միջանկյալ միավորների ֆիքսումն է, որի դեպքում արդեն դուք եք անմիջականորեն մասնակցում միջանկյալ միավորների՝ վերջնականի փոխակերպման գործընթացին (այս անգամ՝ արդեն ֆիքսելու պահին առկա տոկոսադրույքով)։
Գրանցվելով, դուք ավտոմատ կերպով ստանում եք 5000 անվճար վերջնական միավոր, որը թույլ է տալիս Ձեր տեքստային հղումը ցանցի մյուս անդամների կայքերում ցուցադրել 5000 անգամ։ Կարծում ենք, այս քանակը բավարար է, որպեսզի լիովին հասկանաք մեր ծառայության բոլոր նրբությունները։ Իհարկե, դուք կարող եք վերջնական միավորներ վաստակել նաեւ ինքներդ. Ձեր միջոցով գրանցված յուրաքանչյուր նոր անդամի համար ստանալով 100 վերջնական միավոր (մասնրամասն՝ տե՛ս ստրեւ)։
Ի՞նչ են այցելումները
Այցելումները (անգլերեն՝ clicks) մեր ցանցի որեւէ կայքէջից օգտվող որեւէ անձի կողմից առկա տեքստային հղումը սեղմելու եւ համապատասխան էջը «ցատկելու» դեպքերի թիվն է։
Հարկ ենք համարում մեկ անգամ եւս շեշտել, որ Ձեր կայքից դեպի մյուս անդամների կայքեր այցելումների թիվը կանխորոշում է, թե ինչ մեծության տոկոսադրույք մեր համակարգը կսահմանի Ձեր կայքի համար։ Որքան շատ են Ձեր կայքից դեպի Ձեր գործընկերների կայքեր այցելումների թիվը, այդքան բարձր կլինի Ձեր տոկոսադրույքը։
Ի՞նչ է «գովազդողի» HTML կոդը եւ ո՞րն է դրա դերը
Մենք խրախուսում ենք մեր այն անդամներին, ովքեր իրենց կայքէջերից, էլ. փոստի միջոցով կամ այլ եղանակներով հղում են կատարում այս ծառայությանը՝ ոչ ավել, ոչ պակաս, քան լրացուցիչ 100 միավորով՝ 1 նոր անդամ «ուղարկելու» դիմաց։
Ամեն անգամ, երբ Ձեր ստացած անհատական հղումին (affiliate link) սեղմած եւ մեր կայքում հայտված որեւէ այցելու գրանցվում է մեր համակարգում, դուք ստանում եք լրացուցիչ 100 միավոր։ Նման հղումը դուք կարող եք տեղադրել ամենուրեք՝ Ձեր կայքէջերում, էլ. նամակների ստորագրություններում, ֆորումի Ձեր ստորագրություններում եւ այլն։
Ինչպե՞ս վաստակել շատ միավորներ եւ ստանալ բարձր տոկոսադրույք
Ձեզնից պահանջվելու է ընդամենը հետեւել մի քանի պայմանի:
• Ձեր կայքէջում տեքստային հղումների դաշտը դարձրեք այցելուների համար բավարար տեսանելի. տեղադրեք այդ հղումները էջի առաջամասում, փորձեք մեկ դաշտում ցուցադրել մի քանի հղումներ։
• Հոգ տարեք Ձեր հղումը ներկայացնող տեքստը դարձնել առավելագույնս տեղեկատվական եւ գրավիչ՝ Ձեր կայքի եւ դրա բովանդակությունը ներկայացնելու իմաստով։