Բարի գալուստ ինտերնետային կայքի առաջխաղացման յուրահատուկ համակարգ։ Մենք փորձում ենք աջակցել Ձեր կայքի առաջխաղացմանն այնպես, ինչպես դա հնարավոր կլիներ իրականացնել բաններային ցանցի միջոցով։ Սակայն, մենք հակված ենք կարծելու, որ «ծանր» եւ հաճախ կայքէջի ընդհանուր տեսքը աղավաղող բաններ-պատկերների փոխարեն կարելի է օգտագործել «թեթեւ» եւ կայքէջի ընդհանուր գունային ձեւավորմանը հեշտությամբ հարմարեցվող տեքստային հղումներ։
Էությունը մնում է նույնը, սակայն փոխվում է ոչ միայն Ձեր կայքի քարոզչության ձեւը, այլ ամբողջ բովանդակությունը, որը համառոտ կներկայացվի ստորեւ, իսկ ավելի մանրակրկիտ կբացատրվի «Հարց ու պատասխան» բաժնում։
Տեքստային հղում. ճկուն եւ կառավարելի
Անմիջապես տեղեկացնենք, որ Ձեր կայքէջում հայտնվող մեր ցանցի մյուս անդամների կայքերի տեքստային հղումների արտաքին տեսքը եւ քանակը լիովին վերահսկելի են Ձեր կողմից։ Դուք հնարավորություն եք ստանում սահմանել այդ տեսքտի տառատեսակը, տառաչափը, գույնը, գովազդային դաշտի ֆոնային եւ եզրերի գույնը, ինչպես նաեւ հղումների թիվը (1-5)։ Սա Ձեզ թույլ է տալիս տեքստային հղում ներառող դաշտը առավելագույնս հարմարեցնել Ձեր էջի ընդհանուր ձեւավորմանը։ Դուք կարողանում եք սահմանել, թե ի՞նչ բնույթի հղումներ պետք է ցուցադրվեն Ձեր կայքում եւ ի՞նչ բնույթի կայքերում պետք է ցուցադրվի Ձեր հղումը։ Դուք տեղադրում եք փոքրիկ եւ անվնաս HTML ծածկագիրը Ձեր կայքէջում եւ պարզապես հետեւում արդյունքներին։ Իսկ որ արդյունքներից գոհանալու եք, մենք չենք էլ կասկածում։ Գրանցվե՛ք եւ փորձե՛ք ինքներդ: Մեր ծառայությունն անվճար է, թեեւ, ըստ ցանկության, դուք կարող եք օգտվել նաեւ վճարովի ծառայությունից եւ գնել լրացուցիչ միավորներ։
Տեքստային հղում. ընդունելի, հասկանալի եւ խելամիտ հաշվարկ
Ձեզ անհրաժեշտ է պարզապես հասկանալ (կամ վերհիշել) ընդամենը մի քանի տերմինի նշանակությունը։ Նախ, մեր հաշվարկը հիմնված է միավորների վրա: Գրանցվելով, դուք անմիջապես ստանում եք 5000 անվճար միավոր, որը թույլ է տալիս Ձեր տեքստային հղումը ցանցի մյուս անդամների կայքերում ցուցադրել 5000 անգամ։ Հաշվարկը պարզ է՝ Ձեր տեքստային 1 հղման 1 ցուցադրումը գործընկեր-կայքէջում «արժի» 1 միավոր։ Նույն կերպ, գործընկեր-կայքէջի տեքստային 1 հղման 1 ցուցադրումը Ձեր կայքէջում Ձեր միավորների «պաշարը» կավելացնի 1 միավորով։ Իսկ եթե դուք որոշել եք Ձեր կայքէջում ցուցադրել միանգամից 5 հղում (դուք հնարավորություն ունեք սահմանելու 1-ից մինչեւ 5 հղում), ապա Ձեր այդ 1 էջի յուրաքանչյուր «բացվելը» Ձեզ կբերի 2-ից մինչեւ 5 միավոր, որը կախված է Ձեր կայքի տվյալ պահի «տոկոսադրույքից»։ Համեմատեք բաններների փոխանակման ծառայության հետ, եւ ինքներդ կհամոզվեք մեր ծառայության ավելի բարձր «եկամտաբերության» մեջ, որն, ի վերջո ծառայելու է Ձեր կայքի քարոզչությանը։
Ավելին, յուրաքանչյուր անգամ, երբ Ձեր կայքի տեքստային հղումից որեւէ այցելու հետեւում է «Գրանցե՛ք Ձեր կայքը» (կամ համանման) տեքստին եւ գրանցվում մեր համակարգում, դուք ստանում եք լրացուցիչ 100 միավոր։
Ի տարբերություն բաններային փոխանակմանը, որոնք առաջարկում են ֆիքսված եւ հաճախ «անարդար» տոկոսադրույք (սովորաբար՝ 50%), մենք առաջարկում ենք ճկուն «փոխարժեք»։ Մեր սահմանած տոկոսադրույքը վերահաշվարկվում է առանձին-առանձին յուրաքանչյուր կայքի համար՝ 15 րոպեն մեկ մեկ։ Այս գործընթացը թափանցիկ է բոլոր անդամների համար. ինքներդ կարող եք այցելել «Ակտիվ անդամներ» էջը եւ ուսումնասիրել նրանցից յուրաքանչյուրի ցուցանիշները։ Ավելի մանրամասն տեղեկություն միավորներ հավաքելու եւ ծախսելու մասին կարող եք ստանալ, այցելելով «Հարց ու պատասխան» էջը։
Տեքստային հղում. նպատակաուղղված գործընկերություն
Գրանցվեք անվճար եւ Ձեր տեքստային հղումները փոխանակեք այնպիսի կայքերի հետ, որոնք իրենց բովանդակություններով կամ ծառայություններով մոտ կամ հարազատ են Ձեր կայքին (գուցեեւ հանդիսանում են Ձեր մրցակիցները)։ Դուք կարող եք ընտրել, թե ո՞ր (մինչեւ 3) բաժնի կայքերում պետք է ցուցադրվի Ձեր հղումը, եւ, միեւնույն ժամանակ, դուք կարող եք ընտրել այն (մինչեւ 3) բաժինները, որոնց կայքերի տեքստային հղումները ցանկանում եք տեսնել Ձեր կայքէջում։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Google-ը եւ մյուս որոնող համակարգերը մեծ կարեւորություն են տալիս հղումների հենց այս տիպի՝ «նմանը՝ նմանի հետ» փոխանակմանը։ Իհարկե, տեքստային հղումների այսպիսի նպատակասլաց փոխանակումը մեծապես կնպաստի դեպի Ձեր կայք «ճիշտ» այցելուների հոսքի բարձրացմանը. այցելուներ, ովքեր նախապես տեղյակ են, թե ի՞նչ բնույթի կայք են այցելում։