Օգնություն


Գրանցում

Որպեսզի Ձեր կայքը հայտնվի հայկական կայքերի F5 ուղեցույցում, դուք պետք է այցելեք համապատասխան էջը, որը կազմված է Ձեր կայքի մասին ամփոփիչ տեղեկությունների մուտքագրման առանձին դաշտերից։ Պարտադիր լրացման ենթակա դաշտերը նշված են աստղանիշով (*)։

Կայքը գրանցելուց առաջ, խնդրում ենք այցելել Կանոնների էջը եւ ուշադրությամբ ծանոթանալ որոշ պահանջների հետ։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել նաեւ հետեւյալ հանգամանքների վրա.

  • համապատասխան դաշտերը (կայքի նկարագրություն եւ այլն) պարտադիր կերպով պետք է լրացվեն ՀԱՅԵՐԵՆՈՎ,
  • մինչեւ գրանցման կոճակի սեղմումը համոզվեք Ձեր մուտքագրած տվյալների ճշտության մեջ։ Մասնավորապես, ուշադրություն դարձրեք Ձեր կայքի եւ հետադարձ հղման URL-ների անսխալ լիելու մեջ։

Ինչ է իրենից ներկայացում հետադարձ հղումը եւ որտեղ տեղադրել այն

Հետադարձ հղումը (backlink) իրենից ներկայացնում է Ձեր կայքում տեղադրված տեքստային հղում դեպի հայկական կայքերի F5 ուղեցույց։

Գրանցելով Ձեր կայքը F5 ուղեցույցում, Ձեր կայքի անվանումը (title)՝ կայքի գլխավոր էջի ինտերնետային հասցեով (URL), հղումով (link), նկարագրությամբ (description), ինչպես նաեւ մետա-բանալի բառերով (meta keywords) եւ մետա-նկարագրությամբ (meta description) հանգրվանում է հայկական կայքերի մեր ուղեցույցի համապատասխան բաժնում։ Այլ կերպ ասած, հայկակայն կայքերի եւ հղումների մեր ուղեցույցում տեղադրվում է Ձեր կայքի հղումը։ Սա նշանակում է, որ Ձեր կայքի մասին վերոնշյալ ամփոփիչ տեղեկությունները մատչելի են դառնում F5 ուղեցույցի բոլոր այցելուներին։ Հասկանալի է, նման եղանակն իրենից ներկայացնում է Ձեր կայքի՝ ինտերնետային հանրությանը ներկայացնելու եւ գովազդելու յուրահատուկ միջոց, որը կարող է նպաստել կայքի այցելուների թվի մեծացմանը։

Այս ամենի համար մենք ընդամենը խնդրում ենք, որ Ձեր կայքն իր հերթին պարունակի փոքր տեքստային հղում դեպի F5 ուղեցույց, որն արտաքինից կունենա հետեւյալ տեսքը.

F5 Directory of Armenian Links

Դուք կարող եք տեղադրել մեր կայքին ուղղված հետադարձ հղումը (reciprocal link) Ձեր կայքի հետեւյալ էջերից որեւէ մեկում։

  • Ձեր կայքի գլխավոր էջում (1-ին մակարդակ, որը կերաշխավորի Ձեր կայքի գրանցման առավելագույնս վաղ գրանցումը)։ Եթե, օրինակի համար, Ձեր կայքի ինտերնետային հասցեն է http://www.yourdomain.am, ապա գրանցվելիս, որպես F5 ուղեցույցի հետադարձ հղում, դուք պետք է նշեք http://www.yourdomain.am կամ http://www.yourdomain.am/,

  • Ձեր կայքի 2-րդ մակարդակի որեւէ էջում, որը ԿԱՊՎԱԾ Է գլխավոր էջի հետ: Սովորաբար, նման դեպքերում հետադարձ հղումը տեղադրվում է Հղումներ էջում, եւ մեր հղումը տեսանելի է լինում http://www.yourdomain.am/links.html-ում։ Բնականաբար, գրանցվելիս, որպես F5 ուղեցույցի հետադարձ հղում, դուք պետք է նշեք http://www.yourdomain.am/links.html։

Տեղադրելով F5 ուղեցույցի հղումը, դուք Ձեր կայքի այցելուներին հնարավորություն կտաք տեղեկացնելու մեր մեր ուղեցույցի եւ նրանում տեղ գտած հարյուրավոր հայկական կայքերի եւ հղումների մասին։

Գրանցումն ինքնին հնարավորինս պարզեցված է։ Եթե պատրաստ եք գրանցվելուն (ունեք պատրաստի հետադարձ հղում, Ձեր կայքը համապատասխանում է մեր կողմից սահմանված պահանջներին եւ համաձայն եք մեր ուղեցույցից օգտվելու պայմաններին), ապա խնդրում ենք տեղափոխվել դեպի գրանցման էջը։

Կայքի եւ գրանցման հետ կապված բոլոր տեսակի հարցերով մի հապաղեք գրել մեզ։

Թարմացվել է՝ Հուլիս 25, 2007։



Բաժիններ